Զերծ մնացեք նոր կառավարության հանդեպ հիացմունքից. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է.«Երեկ ինձ մեկն ասում է՝ շատ չե՞ս հիանում Կարեն Կարապետյանի կառավարությամբ։ Միանգամից ասեմ, որ ոչ մի կառավարություն, ոչ մի չինովնիկ և ոչ մի իշխանավոր չի կարող արժանանալ իմ ոչ իմ, ոչ էլ որևէ մեկի հիացմունից։ Եվ այդպես է ոչ միայն մեր, այլև աշխարհի գրեթե բոլոր երկրներում․ Կորեայում իրենց առաջնորդով գուցե հիանում են, բայց պարզ է , որ «իրավիճակի փոփոխությունից» հետո նույն այդ հիացողները կփշրեն իրենց կուռքի արձանները այնպիսի փոքր կտորների, որ դրանք նույնիսկ որպես մետաղի ջարդոն հնարավոր չի լինի հանձնել։
...Մենք բոլորս պետք է փորձենք սահմանափակել մեր «էգոն» և լինենք փոքր-ինչ ավելի բարյացակամ։։ Դա ամենևին չի նշանակում, որ Կարեն Կարապետյանի կառավարությունն, անպայման, կհաջողի կամ՝ որ այդ կառավարության անդամները չեն հասցրել սխալ բան անել։ Հիացմունք, կրկնեմ, չկա և չպիտի լինի։ Բայց երբեմ արժե մարդկանց մի փոքր քաջալերել։ Երբ 22 տարի առաջ Վանո Սիրադեղյանն ինձ առաջարկում էր թերթի խմբագիր դառնալ, իմ առաջին ռեակցիան շատ բնական էր՝ ես ընդունակ չեմ թերթ խմբագրել, ինչին Վանոն պատասխանեց՝ ես ավելի լավ գիտեմ, թե ով ինչի է ընդունակ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները