Դեկտեմբերին Հայ ազգային կոնգրեսի նախագահ կընտրեն
Հայ Ազգային Կոնգրեսի վարչության այսօր տեղի ունեցած նիստում քննարկվել են Կոնգրեսի համագումարի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: Կուսակցության փոխանցմամբ, վարչությունը որոշել է 2016թ.-ի դեկտեմբերի 17-ին հրավիրել Հայ Ազգային Կոնգրեսի երկրորդ (20-րդ) Համագումարը:
Օրակարգում ընդգրկված են նաև Կոնգրեսի նախագահի, վարչության, վերահսկիչ հանձնաժողովի ընտրությունների հարցը, համագումարի բանաձևի ընդունում:
«Կոնգրեսի Նախագահի և ընտրովի մարմինների ընտրության կարգի նախագիծը մշակելու նպատակով, ձևավորել աշխատանքային խումբ հետևյալ կազմով՝ Սամվել Աբրահամյան, Ավետիս Ավագյան, Վահագն Հայոցյան, Սարգիս Թամազյան, Բագրատ Անդրեասյան: Հանձնարարել աշխատանքային խմբին՝ ընտրության կարգի նախագիծը վարչության քննարկմանը ներկայացնել երկշաբաթյա ժամկետում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները