Մարդու գործունեության հետևանքով ողնաշարավորներ կենդանիների քանակը 42 տարում կրճատվել է 58 տոկոսով
Ողնաշարավորների՝ կաթնասունների, թռչունների, ձկների, երկկենցաղների և սողունների պոպուլյացիաները 1970-2012 թվականներին մարդու կենսագործունեության հետևանքով կրճատվել են 58 տոկոսով: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նման եզրակացություն կա «Կենդանի մոլորակ»-ի նոր զեկույցում, որը պատրաստվում է երկու տարին մեկ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի կողմից:
Ամենամեծ վնասը հասցվել է ջրային ողնաշարավորներին: 42 տարում դրանց ընդհանուր քանակը, ըստ զեկույցի հեղինակների, կրճատվել է 81 տոկոսով: Ցամաքային կենդանիների քանակը նույն ժամանակահատվածում կրճատվել է 38 տոկոսով, ծովայիներինը՝ 36 տոկոսով:
Գիտնականները եկել են եզրակացության, որ «ամենատարածված սպառնալիքը միջավայրի վատացումն է կամ կորուստը»:
Վայրի Բնության համաշխարհային հիմնադրամի ղեկավարն ընդգծել է, որ տասնամյակներ շարունակ զգուշացնում են, որ մարդկանց գործողությունները հանգեցնում են կենդանիների զանգվածային ոչնչացման:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները