«Ապրել». մեկնարկել է համանուն սոցիալական նախագիծ
Ռուսաստանում Առաջին ալիքի եթերում հեռարձակվող «Գոլոս» նախագծում տեղի է ունեցել «Ապրել» երգի պրեմիերան, որը նշանավորել է նույնանուն սոցիալական ծրագրի մեկնարկը:
«Lenta.ru»-ն տեղեկացնում է, որ «Ապրել» սոցիալական ծրագրի կայքէջում տեղադրվում են այնպիսի մարդկանց մասին պատմություններ, որոնք անտեսելով բոլոր խնդիրները, իրենց մեջ ուժ են գտել, հաղթահարել են դրանք ու ուրախացել կյանքով: Համանուն հեշթեգի՝ «#жить» շնորհիվ, պատմությունները սոցիալական ցանցերից ընկնում են ծրագրի կայքէջ:
Տեղեկանում ենք, որ «Ապրել» երգի հեղինակը Իգոր Մոտվիենկոն է և դրանում արտացոլված է Սինայում այս տարի տեղի ունեցած ողբերգական ավիավթարը: Երգը նվիրված է նրանց, ովքեր կորցրել են հարազատներին, բայց ուժ են գտել ու ոտքի կանգնել: