Առողջություն 11:52 04/11/2016 Հայաստան

«Մահն արտահերթ է գալիս, մահը չի կարող սպասել». պետպատվերների մասին

ՀՀ Ազգային ժողովում շարունակվում են 2017 թվականի պետական բյուջեի նախագծի շուրջ քննարկումները:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանից հետաքրքրվեց, թե ինչպես են լուծելու պետպատվերի ոլորտում առկա խնդիրները:

«Ապրիլից արդեն ստանում ենք հազարավոր նամակներ քաղաքացիներից, որոնք պետպատվերը ստացել են, բայց գնում են հիվանդանոցներ և պարզում, որ  պետպատվերը վերջացել է ու հետո սկսում են հերթագրել: Մահն արտահերթ  է գալիս, մահը չի կարող սպասել, որ պետպատվերի հերթը մի քանի տարի հետո կհասնի: Այս համակարգում ինչպե՞ս եք լուծումը տեսնում: Պետպատվերի համակարգը  հեղափոխական լուծում է պահանջում, պետք է ընդունենք՝ չի գործում համակարգը: Խայտառակ վիճակ է, երբ հիվանդին «պաս» են տալիս տարբեր բաժիներով ու փող են աշխատում: Մարդը գլխացավից բողոքում է, բայց նրան մի հատ ուղարկում են ռենտգենի, սոնոգրաֆիայի, մի հատ ուղակում են լողի, չգիտեմ որտեղ, քանի որ բոլորը շղթայով կապված են: Հետո էլ ասում են՝ կգնաս այ էս դեղատնից կառնես դեղը, քանի որ այդ դեղը մենակ տվյալ դեղատնում է, որովհետև գիտենք, որ տվյալ բժիշկը ատկատով աշխատում է տվյալ դեղատան հետ: Երեկ վարչապետն ասում էր՝ շուռ տանք աշխարհը, այս համակարգը պետք է շուռ տրվի: Ուզում եմ հասկանալ՝ ինչպես եք տեսնում լուծումները», - հարցրեց Նաիրա Զոհրաբյանը:

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը պատգամավորին նախ շնորհակալություն հայտնեց՝ բարդ և ծավալուն հարցի համար:

«Բայց եթե թույլ կտաք, սկսեմ լավ լուրից: Հայաստանում կյանքի միջին տևողությունը տարածաշրջանում և ԱՊՀ երկրներում բարձրագույններից մեկն է: Միգուցե դա մեր ժողովրդի գենետիկան է, բայց դա փաստ է»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ մեր երկրում կյանքի միջին տևողությունը 71.6 է:

Ինչ վերաբերում է պատգամավորի նշած խնդիրներին, նախարարն ընդունեց, որ համակարգում բոլոր այդ խնդիրներն առկա են, դրանք նորություն չեն և դրանց դեմ պայքարում են տարբեր մեթոդներով: «Իհարկե ոչ միշտ է, որ հաջողության ենք հասնում, բայց փորձերը կատարվում են: Հիմա մենք որդեգրել ենք մեկ այլ  մոտեցում, ըստ որի՝ թափանցիկությունը պետք է զուգակցվի արդյունավետությամբ»,- ասաց Լևոն Ալթունյանը:

Ըստ նրա՝ նվազեցված բյուջեն բավական է, որ առնվազն երկու անգամ բարելավվեն բուժծառայությունների որակն ու հասանելիությունը:

«Նույն տատիկները, որոնց մասին պատմում եք, գալիս են պոլիկլինիկա և ասում՝ բալիկ ջան, ինձ ռենտգեն արա, և ինչքան մոտենան, այդքան ռենտգեն, սոնոգրաֆիա կանեն մինչև գումարը վերջանա: Մենք պետք է սովորենք ասել՝ ոչ: Եթե այդ ախտանիշների դեպքում համակարգչային տոմոգրաֆիա չի հասնում, ապա տատիկին պետք է մերժել: Չունի պետությունն այդքան գումար, որ կատարի ուղղակի ցանկություններ՝ առանց ցուցումների: Դա նշանակում է, որ այսուհետև մենք ուղղորդվելու ենք բժշկական արձանագրություններով, գումարը հաշվարկվելու է ըստ բնակչության հիվանդացության՝ այդ կերպ բարձրացնելով համակարգի արդյունավետությունը»,- նշեց Առողջապահության նախարարը:

Նախարարի պատասխանից հետո Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Պարոն նախարար, բնականաբար, ես իմ որևէ հարցի պատասխանը չստացա: Հասկանում եմ՝ բարդ է ասել, թե ինչպես պետք է առողջացնել մի համակարգ, որն ամբողջապես հիվանդ է՝ պետպատվերը, ատկատների մեխանիզմը և այլն: Չե՞ք կարծում, որ ներդնելով այդ համակարգը և ասելով՝ ոչ, կարող է մի հակառակ տենդենց նկատվի: Այսինքն՝ պոլիկլինիկաներին հանձնարարեն, որպեսզի նույնիսկ անհրաժեշտ ախտորոշման համար մերժեն, քանի որ գումարները բավարար չեն: Ես կարծում եմ, որ առողջապահության ոլորտին հատկացված գումարն ավելին պետք է լիներ, քանի որ խնդիրներն իսկապես չեն լուծվում: Դուք տեղյակ եք, թե ինչ է կատարվում հիվանդանոցներում, դեղատներում: Սա մի ամբողջ համալիր է, որը պետք է գլխից 180 աստիճանով շրջել, այլապես մենք որևէ առաջընթաց չենք ունենա: Ամեն դեպքում սպասենք, տեսնենք, թե այս ռեֆորմներն ինչ արդյունք կտան»:

Լևոն Ալթունյանն ասաց, որ գոյություն ունի և ապացուցված է փոքր քայլերի թեորիան, ինչը նշանակում է, որ փոքր քայլերով կարելի է շատ ավելի դրական քայլերի հասնել:

«Մենք որդեգրել ենք այդ թեորիան, ամեն օր կատարում ենք մի փոքր քայլ, որը տարվա ընթացքում կվերածվի մեծ արդյունավետության»,- նշեց նախարարը: 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:25
Դավիթ Գյուրջինյանի փոխարեն ես ամաչում եմ. Բագարտ Սրբազան
«Փաստորեն պարոն Դավիթ Գյուրջինյանն իր ինքնությանը ստել է, խաբել է», -Վ. Բրյուսովի անվան համալասարանի դիմաց ասաց  Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
15:16
Եթե ժողովուրդը ցանկանա և Հայոց Հայրապետը օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ. Բագրատ սրբազանը՝ իր վարչապետ դառնալու մասին
«Բագրատ Սրբազանը Տավուշի թեմի հոգևոր առաջնորդն է, ավելի բարձր, քան ձեր վարչապետի աթոռը»,-հայտարարց Բագրատ Սրբազանը անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
14:56
Սա կուսակցական շարժում չէ, հպարտ կլինեմ, եթե կուսակցությունները համախմբվեն Շարժման շուրջ․ Դավիթ Հակոբյան
«Բոլոր լուրջ շարժումները վերջին հաշվով հիմնվել են ուսանողության վրա, գիտակից ուսանողության վրա»,- Երևանի թատրոնի և կինոյի պետական...
Աղբյուր` Panorama.am
14:41
Երևան-Սևան ավտոճամապարհին «Zil» մակնիշի ավտոմեքենա է շրջվել
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին Մայիսի 10-ին, ժամը 11:00-ին Գեղարքունիքի մարզային...
Աղբյուր` Panorama.am
14:30
Ալմաթիում սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները
Ուրբաթ օրը Ալմաթիում սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի առանցքային հարցերի շուրջ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն...
Աղբյուր` Panorama.am
14:30
Արմինե Օհանյան. Իշխանությունը իր աթոռներն է պաշտպանում, դո՞ւք ինչ կամ ո՞ւմ եք պաշտպանում, ո՞ւմ ջրաղացին եք ջուր լցնում
«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «30 տարի մասնակցել եմ բոլոր համապետական ընտրություններին։ Անգամ այն ժամանակ,...
Աղբյուր` Panorama.am
14:14
Արցախի ՄԻՊ-ը դիմել է ուսանողներին. Դիպլոմներս վերականգնվեցին, իսկ երազանքս ․․․
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը դիմել է Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի...
Աղբյուր` Panorama.am
14:09
«Դուրս եմ եկել պայքարի, որպեսզի մեր մյուս հայրենակիցները չարժանանան արցախցիների ճակատագրին»
«Արցախից, Արարատ լեռից ու Ցեղասպանության պահանջատիրությունից չուրանալու հարցն է ինձ մղում մասնակցել պայքարին ու փորձել կասցենել այս վիճակը»։
Աղբյուր` Panorama.am
14:05
Սրբազան, Ձեզ հետ ենք. Երևանցիները ողջունում են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցներին ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները, շրջելով բուհերով, այս պահին հասել են միրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկում են։ Անցորդները...
Աղբյուր` Panorama.am
14:02
Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է «Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին։ Շուտով կայցելենք՝ տեսնենք ու՞մ...
Աղբյուր` Panorama.am
13:47
Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը
«ՀյաՔվե» նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը Գորիսի...
Աղբյուր` Panorama.am
13:21
Ծանր պայքար է, թշնամին նենգ ու դավադիր է, բայց հուսահատվել պետք չէ. Հոգեբան
«Տարիներ շարունակ շարունակվող նվաստացումը, հայրենիքի կորուստը, արյունը, որ հեղվեց ու դեռ էլի կհեղվի, եթե այս ռեժիմը մնա իշխանությանը......
Աղբյուր` Panorama.am
13:14
Ես հավակնություն ոչ ունեմ, ոչ էլ ցանկություն ունեմ. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու դիտարկելու Օսկանյանի առաջարկի մասին
«Անկեղծորեն շնորհակալ եմ պարոն Օսկանյանին, բայց ես հավակնություն ոչ ունեմ, ոչ էլ ցանկություն ունեմ։ Չեմ կարծում, որ ճիշտ է»,-այսօր...
Աղբյուր` Panorama.am
13:08
Վերջապես արդարությունն այս երկրում պետք է վերականգնվի. Զոհված զինծառայողի հայր
«Մեր տղաները պայքարում էին այն մի բուռ, թիզ հողի համար, որ այսօր մեկ գրչի հարվածով ցանկանում են նվիրաբերել թշնամուն»։
Աղբյուր` Panorama.am
13:04
Գեներալ Խաչատուրովը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Դեպի բուհեր Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին Տերյան փողոցում միացավ Գրիգորի Խաչատուրովը։ Նրան դիմավորեցին ծափահարություններով,...
Աղբյուր` Panorama.am
12:56
Ռուբեն Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ
«Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մեղադրել, որ ձգտում է իշխանության, կրոնապետության, աբսուրդի ժանրից է»։
Աղբյուր` Panorama.am
12:50
Հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է. Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածուների թվում Արման Թաթոյանին դիտարկելու մասին
«Հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է»,-պատասխանելով վարչապետի պաշտոնում հնարավոր թեկնածությունների  շարքում նաև Արման Թաթոյանի...
Աղբյուր` Panorama.am
12:47
Վարդան Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ Սրբազանն է
«Այս շարժումը հստակ ուղերձ ունի. Նիկոլ Փաշինյա՛ն, չե՛ս կարողացել երկիրը ղեկավարել, չե՛ս կարողանում երկիրը կառավարել, ակնհայտ է, չես...
Աղբյուր` Panorama.am
12:32
Հայտնի բժիշկը միանում է Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլ-գործադուլին. Ես կայացրել եմ իմ որոշումը
Հայտնի ուռուցքաբան Գևորգ Թամամյանը գրում է. «Ես կայացրել եմ իմ որոշումը! Միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին և...
Աղբյուր` Panorama.am
12:26
Deutsche Welle. «Լադանիվա»-ի կատարմամբ Հայաստանի ֆոլկը երկար ժամանակ կընդգրկվի Եվրատեսիլի երկրպագուների պարային երգացանկում.
Մալմյոյում Եվրատեսիլի եզրափակիչ դուրս եկավ նաև հայկական «Լադանիվա» խումբը՝ «Ժոկո»  երգով։ Ինչպես նշվում է DW-ի...
Աղբյուր` Panorama.am
12:11
2021 թ. ընտրություններով որևէ անձ չի ընտրվել ժողորդի կողմից վարչապետի պաշտոնում. Վարդևանյան
ԱԺ նախկին պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է. «2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում. 1) Այլևս չի ընտրվում որևէ...
Աղբյուր` Panorama.am
12:00
Ես Ռոբերտ Քոչարյանին հանդիպել եմ 2001 թվականին՝ ընդամենը 5 րոպեով
«Մարդիկ ստեղծեցին այդ կենծ միֆը, Երկրորդ նախագահին կյանքիս մեջ մի անգամ եմ հանդիպել 2001 թվականին `Սևանի թերաղզում, երբ Վեհափառի հետ...
Աղբյուր` Panorama.am
11:41
ԵՊՀ-ից երթը շարժվեց ՀԱՊՀ
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առոջնորդած երթը ԵՊՀ-ից շարժբեց դեպի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։ ԵՊՀ...
Աղբյուր` Panorama.am
11:40
Բլոգեր Միկա Բադալյանին բերման են ենթարկել ոստիկանություն
Բլոգեր Միկա Բադալյանը Telegram-ի իր ալիքում տեսաուղերձում հայտարարել է, որ Երևանում ոստիկանները բերման են ենթարկել իրեն։ «Բարեկամներ,...
Աղբյուր` Panorama.am
11:18
Տիգրան Աբրահամյանը մանրամասներ հայտնեց նախորդ օրը շարժման առաջնորդների հետ հանդիպումից
«Երեկ հանդիպում ենք ունեցել շարժման նախաձեռնության առաջնորդների հետ։ Այդ քննարկման հիմնական նպատակը եղել է այդ պահին ֆիքսելու...
Աղբյուր` Panorama.am
11:15
Իրավապաշտպան. Ոստիկանության օրինական պարտականությունն է պաշտպանել ցուցարարներին ցանկացած տիպի սադրանքներից
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը գրում է. «Որևէ պարագայում Ոստիկանությունը չպետք է ուժ կիրառի խաղաղ Հավաքի մասնակիցների նկատմամբ։...
Աղբյուր` Panorama.am
10:56
Բագրատ Սրբազան. Քիչ անց կշարժվենք ԵՊՀ, 18։30-ից հավաքվում ենք Հանրապետության հրապարակ
«Այն, ինչ կատարվեց երեկ այստեղ, մարդկանց զգացմունքների բանաձևումն էր։ Այսինքն, շարժման, պայքարի սկիզբը միայն, և ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
10:41
Սուրեն Պետրոսյան. Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են
«Դրանից ավելի պրոբլեմատիկ և վատ սադրանք պատկերացնել հնարավոր չէ, չի կարելի այդ ձևով վերաբերվել սեփական ժողովրդի հետ»,-...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հանրապետության հրապարակը բազմամարդ է. ՈՒՂԻՂ
Հանրապետության հրապարակն այս պահին բազմամարդ է։ 
Աղբյուր` Panorama.am
10:18
Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքական հարթակ
«Շատ մարդկանց գիշերը խնդրելով, աղաչելով տուն եմ ուղարկել, ասել եմ, գնացեք, հանգստացեք, կհանդիպենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ
12:59 10/05/2024

Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}