Հայտնաբերվել են օգոստոսին Հալեպում անհետացած հայ զինծառայողների մարմինները. «Արևելք»
Oգոստոսին Հալեպում տեղի ունեցած ծանր մարտերի ժամանակ անհետացած հայ զինվոր Յարութ Քահքէճեանը սպանված է: Այդ մասին տեղեկացնում է «Արևելք» լրատվականը:
Աղբյուրը նշում է, որ Յարութի անհետացման մասին լուրը հրապարակվել էր օգոստոսի 15-ին:
«Մեր աղբիւրը օրին հաստատած էր, որ Սուրիոյ բանակին մէջ ծառայող Յարութ Քահքէճեան, որ կը ծառայէր Հալէպի «Ալ Հըքմէ» վարժարանին մօտ եղող դիրքերուն մէջ, օգոստոս ամսուան սկիզբէն ի վեր կը մնար անհետացած: Նշենք, որ Յարութ Քահքէճեանի սպաննուած ըլլալուն լուրը այսօր նոյնպէս տրուեցաւ «Գանձասար» պարբերականին կողմէ:
Ըստ նոյն աղբիւրին Քահքէճեանի կողքին նաեւ զոհուած է Ժանo Սեմէրճեան: Սեմերճեանի յուղարկաւորութիւնը տեղի ունեցած է այսօր, ժամը 12:00-ին, Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ, իսկ Յարութ Քահքէճեանի յուղարկաւորութիւնը տեղի պիտի ունենայ վաղը Լատինաց եկեղեցւոյ մէջ», -գրել է «Արևելքը»:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպում զինյալների կրակոցներից 15 մարդ է զոհվել
- Հրթիռակոծվել է Հալեպի «Համալսարանական համալիր»-ը, կան զոհեր. «Արևելք»
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը