Մարդու իրավունքների կոմիտեն փաստել է Ադրբեջանում հայերի նկատմամբ խտրականության դրսևորումները
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն մտահոգություն է հայտնել Ադրբեջանում հայ փոքրամասնության նկատմամբ ոտնձգությունների և խտրականության դրսևորումների վերաբերյալ:
Այս մասին ասված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի Ադրբեջանի վերաբերյալ չորրորդ պարբերական զեկույցի եզրափակիչ դիտարկման մեջ:
«Կոմիտեն մտահոգված է Ադրբեջանում հայ փոքրամասնության ներկայացուցիչների նկատմամբ ոտնձգությունների եւ խտրականության դրսևորման հաղորդումների կապակցությամբ, ինչպես նաև այդ անձանց կողմից` սեփական հայկական ինքնությունը ճանաչելու դժկամությամբ: Մեզ անհանգստացնում են հաղորդումներն այն մասին, որ հայկական ազգանուն ունեցող օտարերկրացիներին, անկախ նրանց քաղաքացիությունից, չի թույլատրվում մուտք գործել Ադրբեջան»,- ասված է կոմիտեի դիտարկման մեջ:
Կոմիտեն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` կանխելու և պայքարելու հայ փոքրամասնության նկատմամբ ոտնձգությունների դեմ: Պաշտոնական Բաքվին հորդորել են նաև կամայական և խտրական հիմքերով չարգելել հայկական ազգանուն ունեցող անձանց մուտքը Ադրբեջան:
Եզրափակիչ դիտարկման մեջ կոմիտեն մտահոգություն է հայտնել նաև Ադրբեջանում լրագրողների, ակտիվիստների նկատմամբ հարձակումների, խոսքի ազատության, խաղաղ հավաքների անցկացման սահմանափակումների կապակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Թալիշցիներից ստացած տեղեկությունները կներկայացվեն մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպություններին
- ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակին է ներկայացվել Արցախի նկատմամբ Ադրբեջանի դաժանությունները
- ՀՀ և ԼՂՀ ՄԻՊ հայտարարությունը՝ Ա. Առաքելյանի վարորդական վկայականը Ադրբեջանում հայտնաբերելու մասին
- ԼՂՀ ՄԻՊ-ը լիարժեք տիրապետում է իրավիճակին. ՀՀ ՄԻՊ
- Թաթոյանը Յագլանդին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի դաժանությունները
- Տպագրվել է ԼՂՀ ՄԻՊ զեկույցը՝ ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ
- ԼՂՀ ՄԻՊ-ը ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ իր միջանկյալ զեկույցը ներկայացրել է միջազգային կառույցներին
- ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ զեկույցը՝ ադրբեջանական զինված ուժերի կատարած դաժանությունների մասին
- ԼՂՀ ՄԻՊ-ը ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակիչների սպանության փաստերը կներկայացնի միջազգային կառույցներին