ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակին է ներկայացվել Արցախի նկատմամբ Ադրբեջանի դաժանությունները
Այսօր Ժնևում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի Ամերիկայի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Ջիաննի Մագազզենիին: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ Ա. Թաթոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակին է ներկայացրել ապրիլի սկզբին Ադրբեջանի նախաձեռնած ռազմական ագրեսիայի ընթացքում Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարված մարդու իրավունքների հիմնարար խախտումները, Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում տեղ գտած դաժանությունների կոնկրետ օրինակները:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ ազգությամբ հայերի նկատմամբ ատելություն և բռնություն սերմանող ադրբեջանական ագրեսիվ քաղաքականությունը կործանարար է միջազգային քաղաքակակիրթ ողջ իրավապաշտպան համակարգի համար: Այդ քաղաքականությունն Ադրբեջանում խրախուսվում է պետական մակարդակով: Ա. Թաթոյանը կարևորել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավման անհրաժեշտությունը մարդու իրավունքներին առնչվող միջազգային մակարդակի հանդիպումներին ու քննարկումներին: Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ մարդու իրավունքների խախտումներն անթույլատրելի են ցանկացած պարագայում. իրավունքների պաշտպանությունը քաղաքականություն կամ սահմաններ չի կարող ճանաչել:
Կողմերը քննարկել են նաև Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի կարողությունների զարգացման, գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կանխարգելիչ ակտիվ գործունեության իրականացումը երկրում մարդու իրավունքների միջազգային չափանիշների ներդրման ուղղությամբ: Նշվել է այդ առումով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և լրատվության միջոցների հետ համագործակցության կարեւորությունը: Ընգծվել է մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը խորհրդարանի, դատական իշխանության մարմինների և մյուս գործընկերների հետ:
Հանդիպմանը քննարկվել են նաև ընտանեկան բռնության կանխարգելման, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև մի շարք այլ ոլորտների վերաբերող հարցեր:
Հարակից հրապարակումներ`
- Արման Թաթոյանը Քրիստոֆ Բիերվիրթին է ներկայացրել ԼՂՀ բնակչության նկատմամբ կատարված հիմնարար խախտումները
- Թաթոյանը Յագլանդին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի դաժանությունները
- Տպագրվել է ԼՂՀ ՄԻՊ զեկույցը՝ ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ
- ԼՂՀ ՄԻՊ-ը ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ իր միջանկյալ զեկույցը ներկայացրել է միջազգային կառույցներին
- ԼՂՀ և ՀՀ 520 ՀԿ համատեղ հայտարարությամբ դիմել են Եվրոպական խորհրդարանին
- ԼՂՀ ՄԻՊ-ը ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակիչների սպանության փաստերը կներկայացնի միջազգային կառույցներին
- «Միջազգային հանրությունը պետք է վերջ դնի Ադրբեջանի հարձակումներին և ճանաչի ԼՂ անկախությունը»
- Հանցագործություններ կատարած անձինք իրավական պատասխանատվության պետք է ենթարկվեն, այդ թվում՝ միջազգային հանրության առջև. ՀՀ ՊՆ
- ՀՀ ՄԻՊ-ը Հայաստանի իրավապաշտպանների հետ մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
- Օհանյանն ու Թաթոյանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ համագործակցության ամրապնդման հեռանկարները
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան