Ափսոս, որ այլևս չեմ խաղում. Մարկ Գրիգորյան
«Ես 25 տարի է ինչ այս այս «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի շարժման մեջ եմ: Այո այս խաղը, ինչպես և ցանկացած այլ խաղ ադրենալին է տալիս, ինքնասիրության բավարարում ու ինքնահաստատում»,- Ծաղկաձորում խաղի 14-րդ առաջնության բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց լրագրող Մարկ Գրիգորյանը, ով եղել է Հայաստանի թիմի առաջին մասնակիցներից:
Նա նշեց, որ շատ ուրախ է աշխարհի առաջնության Հայաստան գալու համար, բայց և ափսոսանք հայտնեց, որ այլևս չի խաղում:
«Ես արդեն անցել եմ վետերանների շարքը, բայց այս խաղը մեկ անգամ խաղաղցողը էլ չի կարողանում հրաժարվել: Զգացողությունը հետաքրքիր ու զարմանալի է, երբ վեց հոգով նստած ես, հարց է տրվում և մեկ րոպեի խենթ քննարկումներից դուրս է գալիս միակ ճիշտ պատասխանը: Այդ զգացումը մեկ անգամ ևս ապրելու համար արժեր գալ այստեղ ու դիտել խաղը»:
Հարակից հրապարակումներ`
- Ցանկանում ենք ինտելեկտուալ զբաղմունքը համադրել զբոսաշրջային հետաքրքրության հետ. Աշոտյան
- ՀՀ նախագահ. Մենք ցանկանում ենք, որպեսզի հայ երիտասարդները վստահ լինեն, որ բոլոր խնդիրները լուծելի են
- Ծաղկաձորում մեկնարկեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի առաջնությունը
- «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը