Թոմ Հենքսը, Ռոբերտ Դե Նիրոն և Բիլ Գեյթսը Ազատության նախագահական ﬔդալ կստանան
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել Է Ազատության նախագահական ﬔդալի 21 դափնեկիրների անունները: «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը գրում է, որ համապատասխան հայտարարությունը նոյեմբերի 16-ին հրապարակվել Է Սպիտակ տան կայքում:
Այս տարվա դափնեկիրների թվում նշվում են դերասաններ Թոմ Հենքսը, Ռոբերտ Դե Նիրոն և Ռոբերտ Ռեդֆորդը, երաժիշտներ Բրյուս Սփրինգսթինը և Դայանա Ռոսը, հեռուստահաղորդավար Էլեն Դեջեներեսը, բասկետբոլիստներ Մայքլ Ջորդանը և Կարիմ Աբդուլ-Ջաբարը, ձեռնարկատերեր Բիլ և Մելինդա Գեյթսերը:
Ազատության նախագահական ﬔդալը ԱՄՆ-ի բարձրագույն քաղաքացիական պարգևն է և հանձնվում է անվտանգության, մշակույթի, ԱՄՆ-ի ազգային շահերի ոլորտում ունեցած ձեռքբերուﬓերի և այլ բացառիկ վաստակների համար: Մեդալների հանձնման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 22-ին Սպիտակ տանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը