Facebook-ը նոր կենտրոնակայան է բացելու Լոնդոնում
Աշխարհում խոշորագույն սոցիալական ցանցերից ﬔկը՝ Facebook-ը, կենտրոնակայան է բացելու Լոնդոնում: «ՏԱՍՍ»-ը գրում է, որ սրա մասին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում հայտարարել Է ընկերության եվրոպական բաժանմունքի ղեկավար Նիկոլա Մենդելսոնը:
«2007 թվականին Լոնդոն էին ժամանել ﬕայն ﬔր փոքրաթիվ աշխատակիցներ: Մինչև հաջորդ տարվա վերջը ﬔնք Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում կբացենք նոր կենտրոնակայան, որտեղ կաշխատի 1500 մարդ»,- Մենդելսոնի խոսքը նոյեմբերի 21-ին ﬔջբերել է The Independent թերթը::
Նրա խոսքով՝ նոր շենքի շինարարությունն այժմ կատարվում է ﬔգապոլիսի կենտրոնում գտնվող Ֆիցրովիա լոնդոնյան շրջանում:
«Իր գործունեությունը Լոնդոնում ընդլայնելու Facebook-ի որոշումը ևս ﬔկ ապացույցն է նրա, որ Միացյալ Թագավորության մայրաքաղաքը շարունակում է զարգանալ որպես տեխնոլոգիական կենտրոն»,-նշել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի քաղաքապետ Սադիք Հանը:
Ավելի վաղ Լոնդոնում կենտրոնակայաններն ընդլայնելու պլանների մասին հայտնել էր Google կորպորացիան: Տեխնոլոգիական հսկայի գործադիր տնօրեն Սունդար Փիչաիի խոսքով՝ Google-ը 10-հարկանի շենք կկառուցի ի լրուﬓ արդեն գոյություն ունեցող գրասենյակային տարածքների, կստեղծի երեք հազար նոր աշխատատեղ:
Իսկ Apple ընկերությունն իր նոր լոնդոնյան կենտրոնակայանի համար ընտրել է Միացյալ Թագավորության մայրաքաղաքի աﬔնահայտնի տեսարժան վայրերից ﬔկը՝ նախկին Էլեկտրակայանի շենքը՝ Բաթերսիում: