Առաջարկել են Ղազախստանի մայրաքաղաքը Նուրսուլթան կոչել
Ղազախստանի խորհրդարանի պատգամավոր Քուանիշ Սուլթանովն առաջարկել է Աստանան վերանվանել Նուրսուլթան Նազարբաևի անունով՝ կամ Նուրսուլթան կամ Նազարբաև:
Իր նախաձեռնության մասին նա հայտարարել է հանրապետության օրենսդիր մարմնի երկու պալատնրի համատեղ նիստի ընթացքում: Նա իր առաջարկությունը հիմնավորել է պետականության կառուցման գործում Նազարբաևի ունեցած ավանդով: Ընդ որում, ցանկանում են, որ ավանդի մասին ամրագրվի նաև երկրի մայր օրենքում:
«Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, այս պատգամավորի առաջարկությանը աջակցություն են հայտնել մի քանի այլ խորհրդարանականներ: