«Չլինել անտարբեր բռնության հանդեպ». Քայլերթ Երևանում
Երևանում այսօր անցկացվեց «Չլինել անտարբեր բռնության հանդեպ» խորագրով երթը: Դրանով տրվեց «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ի քարոզարշավի միջոցառումների մեկնարկը: Երթը մեկնարկեց Տերյան փողոցի 105 հասցեից՝ Պոլիտեխնիկական համալսարանի բակից: Մասնակիցներն անցան Երիտասարդական մետրոկայարան-Ալեք Մանուկյան փողոց-Խանջյան փողոց-Մանկավարժական համալսարան երթուղով:
Երթի մասնակիցները պարզել էին մեծ ցուցապաստառներ, որոնց վրա բռնության ենթարկված կանանց պատմություններ էին:
«Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյակ»-ը համաշխարհային շարժում է, որն ուղղված է կանանց դեմ բռնության բոլոր ձևերի վերացմանը: Նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 10-ն անցկացվող միջոցառումների շրջանակում մարդիկ հնարավորություն են ստանում համատեղելու իրենց ջանքերն ըննդեմ գենդերային բռնության։ Քարոզարշավը տարեցտարի նոր թափ է ստանում և ավելի շատ մարդիկ են իրենց ձայնը բարձրացնում կանանց դեմ ուղղված բռնության դեմ պայքարին: Քարոզարշավն ուղղված է ամբողջ աշխարհի կանանց և աղջիկների նկատմամբ բռնության նվազեցմանը, կանանց իրավունքները բարձրաձայնելուն և նրանց ձայնը լսելի դարձնելուն:
16-օրյակի շրջանակներում ակտիվիստները, գիտնականները և քաղաքական գործիչները միավորվում են պայքարելու գենդերային հիմքով բռնության դեմ և օժանդակելու բոլորին՝ ունենալ հավասար կրթության հնարավորություն, միաժամանակ զբաղվելով կանանց իրավունքների պաշտպանությամբ:
Այս տարի կարևորվում է կրթության հիմնախնդիրը, և թե ինչ հետևանքներ կարող է ունենալ գենդերային հիմքով բռնությունը՝ կրթության հավասար իրավունքի իրացման վրա, հատկապես նրանց, որոնք տարբեր ինքնություններ ունեն և ավելի մարգինալացված են:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանություն. Այս տարվա ընթացքում ընտանեկան բռնության հետևանքով զոհվել է երեք կին
- Քննարկում. Հայաստանում ընտանեկան բռնությունները նաև պետական մարմինների ոչ պատշաճ գործունեության հետևանք են
- Ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար
- Բռնություն՝ ընտանեկան բռնության ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանների նկատմամբ
- ՀՔԾ. Կին կասկածյալը հայտնել է իրավապահների կողմից իր նկատմամբ բռնություն գործադրելու մասին
- «Ընտանեկան բռնութան կանխարգելման» օրենքի ընդունման հարցում բացակայում է քաղաքական կամքը. Մ. Մաթոսյան
- Ն.Դուրյան. Ընտանեկան բռնությունն ու ընտանիքի սոցիալական վիճակն ուղիղ կապ չունեն իրար հետ
- Հայաստանում ընտանեկան բռնությունը թաքնված հանցագործություն է
- Մեկնարկեց Գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակը
- ՔԱՐՈԶԱՐՇԱՎ` ԿԱՆԱՆՑ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ