Փարիզում մահացած են գտել սկանդալային լուսանկարչին
Փարիզի իր բնակարանում մահացած են գտել սկանդալային լուսանկարիչ Դեվիդ Համիլթոնին: Ֆրանսիական լրատվամիջոցներին վկայակոչելով, «Վեստի.ռու»-ն գրում է, որ 83-ամյա լուսանկարչի մահվան մասին հայտնել է նրա հարևանը:
Համիլթոնը հայտնի է մերկ աղջիկների լուսանկարներով: Նրան մեկ անգամ չէ, որ մեղադրել են մանկական պոռնոգրաֆիայի մեջ: Մի քանի մոդելներ լուսանկարչին մեղադրել են մանուկ հասակում իրենց բռնաբարելու համար: Ըստ որոշ տեղեկությունների, Համիլթոնն ինքնասպան է եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան