Լիտվայի Սեյմասում ձևավորվել է Հայաստանի ԱԺ հետ բարեկամության խումբը
Լիտվայում հոկտեմբերի 9-ին համամասնական և հոկտեմբերի 23-ին մեծամասնական ցուցակներով տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ձևավորվել է 2016-2020թթ. գումարման Սեյմասը՝ 141 մանդատով։ Ընտրություններից հետո ձևավորվել են միջխորհրդարանական բարեկամական խմբեր:
Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբին անդամագրվել են 47 պատգամավորներ։
Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար է ընտրվել մեծամասնական ցուցակով հաղթանակած, ընտրություններում հաղթանակած Կանաչների և գյուղացիների կուսակցությունը ներկայացնող Պովիլաս Ուրբշիսը:
Ի դեպ, Լիտվա-Հայաստան բարեկամական խումբը պատգամավորների թվով երրորդ տեղն է զբաղեցնում՝ զիջելով Լիտվա-Լեհաստան (49) և Լիտվա-Վրաստան (48) խմբերին։
Լիտվա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամական խմբին անդամագրվել են 15 պատգամավորներ։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան