Մասիսի նորընտիր քաղաքապետը գիշեր-ցերեկ աշխատում է. «Հրապարակ»
Մասիսի նորընտիր քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը նոյեմբերի 12-ին պաշտոնն ստանձնելուն պես գիշեր-ցերեկ աշխատում է։ ՀՀԿ կարիերիստը լավ է սերտել կուսակցության դասերը, ու քանի որ խորհրդարանական ընտրությունները սարերի ետեւում չեն, Մասիսում սկսել է «տեսանելի» բարեփոխումներ անել։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Նա մեծ ծառատունկից հետո անցել է փողոցների ու մայթերի բարեկարգման աշխատանքներին՝ հետիոտնային անցումներն են գծվել, լուսացույցեր դրվել, գյուղական բնակավայրին փորձում է քաղաքի տեսք տալ, զուգահեռ՝ մուտքերի բարեկարգման, փողոցների լուսավորության խնդիրն է լուծում»,-հավելել է թերթը։