Հասարակություն 16:01 30/11/2016 Հայաստան

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավարը անդրադարձավ «հաց բերող» Արթուր Սարգսյանի առաջադրմանը

2017 թվականի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցառումները ժամանակհատվածը կընդլայնվի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը:

«2017 թվականի միջոցառումները տևելու են ոչ թե երեք-չորս օր, այլ կսկսվեն ապրիլի 24-ին և կավարտվեն մայիսի 28-ին: «Ավրորա» մրցանակաբաշխության հավակնորդների անունները կհայտարարվեն ապրիլի 24-ին, իսկ հավակնորդներից մեկը մայիսի 28-ին Երևանում կճանաչվի 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր: Դափնեկրին ու հավակնորդներին կորոշի ընտրող հանձնաժողովը՝ 66 երկրից ներկայացված 558 առաջադրումներից»,-տեղեկացրեց նախաձեռնության ղեկավարը:

Նրա խոսքով՝ ընտրված ամսաթվերում շատ կարևոր սիմվոլիզմ կա, ճանապարհ՝ մահից մինչև կյանք, հուսահատությունից մինչև հույս, սպանվածությունից մինչև հաղթանակ:

Արման Ջիլավյանը մանրամասնեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հինգ կարևոր ծրագրերը, որոնք առանձին-առանձին իրենց մեջ նպատակներ ու արդյուքներ ունեն:

«Նախաձեռնության անդրանիկ ծրագիրը 100 LIVES նախագիծն էր, որով փորձեցինք Հայոց ցեղասպանությանն ու ցեղասպանության պատմությանը նայել փրկվածների ու փրկողների տեսակետից: Այս նախագծի իմաստն այն էր, որպեսզի գտնեինք և աշխարհի վեց լեզուներով ներկայացնեինք այն պատմությունները, թե 101 տարի առաջ ով և ինչպես փրկեց հայերին և այդ փրկված հայերն ինչ տվեցին  Հայաստանին, սփյուռքին ու աշխարհին: Մոտ 500 պատմություն ենք գտել, ներկայացրել  աշխահին՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, իսպաներն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուներով: Ծրագրի անդրանիկ մասը կարելի է ասել ավարտված է, բայց չեն բացառվում, որ կարող են գտնվել նոր պատմություններ»:

Նախաձեռնության մյուս ծրագիրը «Ավրորա» մրցանակն է, որն անց է կացվելու ամեն տարի: 

Արման Ջիլավյանը նշեց, որ այս տարի ևս լինելու է դափնեկրին տրվող մեկ միլիոն դոլարի դրամաշնորհը, որը միանգամից ուղղում է այլ բարեգործական կազմակերպություններին: Պահպանվելու է նաև այն 100 հազար դոլարը, որն անձամբ ստանում է դափնեկիրն՝ իր աշխատանքը շարունակելու համար:

Նախաձեռնության ծրագրային պրոֆեսիոնալ մասը պատկանում է Aurora Dialogues քննարկումներին, որին մասնակցում են միջազգային մարդասիրական գործիչներ:

«Մյուս կարևորագույն մեծ ծրագիրը երախտագիտության կրթաթոշակներն են, որոնք պետք է շարունակվեն դեռ յոթ տարի: Ծրագրի ընդհանուր արժեքը յոթ միլիոն դոլար է: Այդ կրթաթոշակները տրվում են հայ ժողովրդի անունից՝ ուսանողներին, երիտասարդներին Միջին Արևելքի և  արաբական երկրներից՝ ի շնորհակալություն նրա, որ այդ ժողովուրդներն առաջինն էին, որ օգնության ձեռք մեկնեցին հայերի: Ծրագրին այսօր առավել կարևոր է այդ տարածաշրջանի ժողովրդի համար: Կրթաթոշակներով նրանք կարող են  ուսանել  մեր երկրում՝ Դիլիջանի միջազգային դպրոցում ու Ամերիկյան համալսարանում: Հուսով ենք կրթական հաստատությունների ցուցակը շուտով կընդլայնվի: Այս ծրագրից անպայման կօգտվեն նաև սիրիահայ երիտասարդները»,-ասաց Ջիլավյանը:

Հաջորդը «Ավրորա» մարդասիրական ցուցիչ ծրագիրն է. «Աշխարհում տարբեր ինդեքսներ կան, սակայն դրանց մեջ չկար որևէ հումանիտար ցուցիչ: Մեր առաջին տարվա հետազոտությունները ցույց տվեցին, որ աշխարհն իսկապես լավ չի ընկալում և տեղյակ չէ այսօրվա գլոբալ հումանիտար խնդրիներից: Կարևոր է այս ցուցիչն այն առումով, որ առկա մարդասիրական խնդիրներն ավելի լուրջ են ընկալվեն, դրանք չանհանգստացնեն մարդկանց միայն սեփական մաշկի վրա զգալու ժամանակ»:

Անդրադառնալով նախաձեռնության ֆինանսական կողմին՝ ծրագրերի ղեկավարն ասաց, որ իրենց նախորդ կազմակերպչական տարին փակել են 23 մլն դոլար ծախսով, որի մոտավորապես 70 տոկոսը տրամադրել է Ռուբեն Վարդանյանի ընտանիքը. «Ուզում եմ հայտնել, որ այս նախաձեռնությանն այլ բարերարներ էլ են միացել՝ Սամվել Կարապետյան, Նուբար Աֆեյանը, Վլադիմիր Ավետիսյանին: Մոտ 60 հոգի միացել են ծրագրին և աջակցել են, ով որքան գումարով որ կարող է՝ կլինի տասը թե հարյուր դոլար: Հուսով ենք՝այս նախաձեռնությունը կդառնա համահայկական ու համաշխարհային, և ինչպես շատ լուսաբանումների մեջ էին նշում, այն կդառնա «հայկական Նոբել»:

Լրագրողներն Արման Ջիլավյանից հետաքրքրվեցին՝ թե ապրիլին սպասվող ընտրությունները  որևէ ձևով կարող են անդրադառնալ նախաձեռնության միջոցառումների վրա, որի ի պատասխան նա նշեց. «Ամեն տարի կարող է ինչ-որ մի բան կատարվել, յուրքանչյուրի պարտավորությունն է կատարել իր գործը»:

Հարցին, թե «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ, օսկարակիր դերասան Ջորջ Քլունին միջոցառումների շրջանակում կրկին կայցելի արդյոք Հայաստան, նա պատասխանեց, որ Քլունին ուզում է գալ. «Շատ հեշտ է նրա հետ աշխատել: Մեծ հաճույքով, հետաքրքրությամբ Քլունին շրջում էր Հայաստանում, հետաքրքրվում էր մարդկանցով: Հուսով ենք, որ ոչինչ չի խանգարելու նրա գալուն»:

Նախաձեռնության ղեկավարն անդրադարձավ նաև «Սասնա ծռերին» աջակցելու մեջ մեղադրվող «հաց բերող» Արթուր Սարգսյանի՝ ընկերների կողմից մրցանակաբաշխությանը առաջադրվելուն. «Բոլոր առաջադրված անձինք դիտարկվում են և մրցանակի հավակնորդ դառնալը ոչ ոքի մոտ չի բացառվում: Նվիրվածություն, խիզախություն, ազդեցություն. այս երեք չափանիշներն են, որով ընտրվում են հավակնորդներն ու դափնեկիրը»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:06
Վաղը ժամը 11-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հարպարակ. Բագրատ Սրբազան
«Արցախը, որտեղ ջրից ավելի արյուն էր հոսել, կերան ուղղակի։ Արցախցիներս, իմ սիրելի ժողվուրդ, դուք որևէ բանով չեք տարբերվում, ով...
Աղբյուր` Panorama.am
22:49
Հանձնառել ենք «Հանուն Հայրենիքի» շարժման մասնակիցների իրավունքների պաշտպանությունը. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. Հինգ իրավապաշտպաններով հանձնառել ենք «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս երթը նաև ինքնամաքրվելու առիթ է, բոլոր իմաստներով. Բագրատ Սրբազան
«Այսքան ճանապարհը, որ քայլում էի, միայն մտածում էի, թե որքան երանելի պետք է լինեն այն երկրի ղեկավարները, որ ձեզ նման ժողովուրդ ունեն,...
Աղբյուր` Panorama.am
21:59
Վրաստանի հայկական համայնքը հայտարարել է, միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Վրաստանի հայկական համայնքը ողջունել է Վիրահայոց թեմի հայտարարությունն այն մասին, որ որով աջակցությունն էր հայտնում «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
21:45
Որոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են. Բագրատ Սրբազան
«Հիմա տեսնում եք, որ որոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են»,- երթի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը,...
Աղբյուր` Panorama.am
21:21
Էրդողանը գտնում է, որ Երևանը և Բաքուն որքան հնարավոր է շուտ պետք է ստորագրեն խաղաղության պայմանագիրը
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի, տարածաշրջանը պետք է կայունության հասնի: Նման...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են դեսպան Քրիստինա Քվինի հետ
Այսօր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, օրերս ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին հղած...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը Տելեգրամի իր ալիքում գրել է․ «Խորապես զգացված եմ զորակցության...
Աղբյուր` Panorama.am
20:14
Երթի մասնակիցները հասնում են Աբովյան
«Տավուշը՝ հանուն հայրենիքի»  համազգային շարժման մասնակիցները՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, արդեն 5-րդ օրն է շարժվում են դեպի...
Աղբյուր` Panorama.am
19:57
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
19:53
Այն, ինչի մասին խոսել ենք լսարանում, դուք այսօր կյանքում արտահայտում եք․ Բագրատ Սրբազանը ողջունեց ուսանողներին
«Մեր Կոնսերվատորիայի ուսանողների մի մասն է, ոմանց մեծ մասին դասավանդել եմ, էն մի մասին էլ՝ դասավանդում եմ»,- ողջունելով շարժմանը...
Աղբյուր` Panorama.am
19:41
2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց
Հայաստանը այս տարի ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:31
Փաշինյանը հիացած է ռուսական կողմով
Նիկոլ Փաշինյանը, որը վարում էր Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոբելյանական նիստը, շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին...
Աղբյուր` Panorama.am
19:19
Արդյո՞ք ՍԴ դատավորների մեծամասնությունը հավատարիմ կմնա իր կոչմանը
«Փաստինֆո»-ն գրում է․ «Մայիսի 3-ին Սահմանադրական դատարանն ավարտեց Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ժամը 20։00-ին «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք
«Այսօր, ժամը 20։00 տեղի կունենա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք՝ Բագատ Սրբազանի, Սուրեն Պետրոսյանի, երթի...
Աղբյուր` Panorama.am
18:58
Հոգով, մտքով, խղճով և աղոթքներով ձեզ հետ եմ․ Արմեն Աշոտյան
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է, «Այս պայքարը կրոնական չէ` հոգևոր է: Քաղաքական չէ`ազգային է:...
Աղբյուր` Panorama.am
18:49
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող թունելի՝ հին ԼԵԴ լույսերը նորերով փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 11-ին՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:35
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:16
Աբովյանցիներն սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն
Աբովյանում մեծ թվով հայրենակիցներ սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն: Նշենք, որ  «Տավուշը՝ հանուն...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մայիսի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այս մասին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այցի նպատակը...
Աղբյուր` Panorama.am
18:05
Վիրահայոց թեմն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համազգային շարժմանը
Ի պատասխան ՝ «Տաճարը հաղթում է փողոցին» Սրբազանի թեզին, վրացահայությունը «Հայաստան, հայրենիք և Աստված» կոչով միանում է համազգային շարժմանը:
Աղբյուր` Panorama.am
18:02
Լուկաշենկոն Կրեմլ եկավ ծաղկեփնջերով
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին առաջինը ներկայացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ինչպես երևում է տարածված...
Աղբյուր` Panorama.am
17:46
AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություններ է փոխանցել 7 միջազգային կառույցների և դեսպանատների
Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին
Աղբյուր` Panorama.am
17:43
Գուրգեն Մելիքյան. Արժեհամակարգի, մեր հավատքի վրա է հարձակում եղել
«Միացել է շարժմանը մեկ նպատակով՝ ուժ հաղորդենք այս շարշմանը, ավելի զորավիգ լինենք, քանի որ Սրբազանի գործը ճշմարիտ է՝ հայոց գործն է սա,...
Աղբյուր` Panorama.am
17:24
Բագրատ Սրբազանի ու Գուրգեն Մելիքյանի հուզիչ հանդիպումը՝ երթի ժամանակ
Դեպի Երևան երթին է միացել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։ «Ոչ թե ինքը մեզ, այլ մենք միացանք...
Աղբյուր` Panorama.am
17:14
Զախարովա. Մոսկվան ողջունում է Ղազախստանում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը
Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում։ Այս մասին ճեպազրույցում...
Աղբյուր` Panorama.am
17:07
Սրբազան հաղթարշավը մոտենում է իր տրամաբանական ավարտին. Խաչիկ Մանուկյան
Գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, ում որդին՝ Վաչագան Մանուկյանը զոհվել է 2020 թվականին Շուշիում, օրեր շարունակ մասնակցում է Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ոչ ոք չփորձի ինքնուրույն հարց լուծել. Բագրատ Սրբազանը՝ երթի մասնակիցներին
Չարենցավանից դեպի Երևան երթի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զգուշացրեց մասնակիցներին ինքնագործունեությամբ...
Աղբյուր` Panorama.am
16:40
Երբ արցախցին ոտքի է կանգնում, այն ընդդեմ չէ, այլ հանուն հայրենիքի է. Մետաքսե Հակոբյան
«Առաջին պայմանը, որ արցախցիներն այսօր այստեղ են և երթին են մասնակցում, այն զգացողությունն է, երբ զավակը լսում է հոր ձայնը, որն իրեն ասում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
15:02 08/05/2024

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}