Օլանդը երկրորդ անգամ չի առաջադրելու թեկնածությունը նախագահական ընտրություններին
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդը հայտարարել է, որ երկրորդ անգամ իր թեկնածությունը չի առաջադրելու նախագահական ընտրություններին: Բի-Բի-Սի-ն գրում է, որ Ֆրանսիայի պատմության մեջ արդեն շատ տարիներ նման դեպք չի եղել, երբ գործող նախագահը հրաժարվում է կրկին պաշտոնավարելուց:
Օլանդի՝ հրաժարվելու պատճառը վախն է, որ կարող է չստանալ ժողովրդից անհրաժեշտ աջակցություն:
«Ես արդեն այսօր հասկանում են վտանգը՝ կապված ոչ բավարար աջակցության հնարավորության հետ, դրա համար որոշել եմ, որ չեմ առաջադրի իմ թեկնածությունը նախագահական ընտրություններին»,- ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում ասել է Ֆ. Օլանդը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան