Եվրահանձնաժողովի կոչը տեխնոլոգիական ընկերություններին
Եվրահանձնաժողովը Facebook-ին, Twitter-ին, YouTube-ին, Microsoft-ին և այլ ամերիկյան տեխնոլոգիական ընկերություններին կոչ է արել շուտափույթ միջոցներ ձեռնարկել «թշնամանքի լեզվի» դեմ: «Գազետա.ռու»-ն գրում է, որ հակառակ դեպքում Եվրահանձնաժողովը սպառնացել է ընդունել համապատասխան օրենքներ։
Կես տարի առաջ ընկերություններն ինքնակամ ստորագրել են վարքի կոդեքս, որը նախատեսում է վերոնշյալ հարցով միջոցներ ձեռնարկել Եվրոպայում 24 ժամվա ընթացքում։ Մասնավորապես, ընկերությունները համաձայնել են անհրաժեշտության դեպքում հեռացնել բովանդակությունը կամ փակել դրան հասանելիությունը, ինչպես նաև սերտորեն համագործակցել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ։
Սակայն Եվրահանձնաժողովում կարծում են, որ ընկերությունները պատշաճ կերպով չեն հետևում կոդեքսին։