Հասարակություն 15:02 05/12/2016

Դիրքի տղաները քչախոս են. առաջնագծի օրակարգին ականատես պատմություններ

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Դեկտեմբերի 2-3-ը ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ մի խումբ լրագրողներ այցելեցին Տավուշի մարզ` Նոյեմբերյանում տեղակայված զորամաս, այնուհետև՝ դիրքեր:

Զորամասում մարտական հերթափոխի մեկնող ստորաբաժանումներն առավոտյան շարվեցին ստուգատեսի:  Գնդի հրամանատարի հրամանով սկսվեց մարտական հերթապահության ստանձնման արարողակարգը։ Թմբուկի զարկերի ներքո ստորաբաժանումների հրամանատարները, հենակետերի ավագները դուրս եկան իրենց ստորաբաժանումների շարքերի կենտրոն, շարվեցին սահմանված կարգով։ Դրան հաջորդեց աղոթքը, որից հետո  մարտական հերթափոխի մեկնող զինվորները հանդիսավոր երթով դուրս եկան շարահրապարակից, նստեցին մեքենաներն ու մեկնեցին  առաջնագիծ՝ երգելով, մարտական տրամադրությամբ, առանց վախենալու ու տրտնջալու:

Լրագրողներս նույնպես գնում ենք առաջնագծի դիրքեր: Մեր «ՈւԱԶ»-ն անցնում է դեպի սահմանապահ դիրքեր տանող գրունտային ոլորապտույտ  ճանապարհով:  Վարորդը պարբերաբար աջ ու ձախ պտտելով ղեկը` փորձում է հնարավորինս անվտանգ հաղթահարել ցեխալճակները:  Ցեխոտ, մառախլապատ ճանապարհն անցնելուց հետո հասնում ենք դիրքեր, որտեղ մեզ են դիմավորում հայրենիքի պաշտպանները: Առաջնագծի այն հատվածում, որտեղ եղանք, մարտական հերթապահություն են իրականացնում ինչպես ժամկետային, այնպես էլ պայմանագրային զինծառայողները:

Դիրքապահները մարտական տրամադրվածությամբ, հպարտ կեցվածքով են ողջունում հրամանատարներին: Պայմանագրային զինծառայողների մեծ մասը տեղացի են և հսկելով սահմանի` իրենց վստահված հատվածը`  թիկունքին մշտապես զգում են հայրենի գյուղի տաք շունչը:

Դիրքի տղաները քչախոս են, հարցերին կամ հրաժարվում էին պատասխանել, կամ էլ՝ կարճ պատասխաններ են տալիս:  Սակայն առանց նրանց հետ խոսելու էլ, միայն աչքերի մեջ նայելով՝  կարելի է հասկանալ, որ նրանք գիտակցում են՝  իրենց է վստահված հայրենիքի սահմանն ամուր ու անառիկ պահելու պատվաբեր առաքելությունը:

Մարտական դիրքի ավագ, սերժանտ Սուրեն Խանումյանը պայմանագրային զինծառայող է: Երեք որդիների հայրն ապրում է սահմանամերձ գյուղում և իր պարտքն է համարում պաշտպանել հայրենիքի սահմանները: Մասնագիտությամբ շինարար Սուրենն ընտրել է այն ճանապարհը, որ տանում է դեպի հայրենիքի սահման։

Սերժանտը պատմում է, որ սահմանին կրակոցներ հաճախակի են լինում, բայց նաև  լինում են այնպիսի օրեր, որ հակառակորդը չի կրակում: «Մենք միշտ պատրաստ ենք, իսկ մեր զինվորներին միշտ դուխ ենք տալիս, որ ոչ մի բանից չվախենան, միշտ լինեն զգոն ու առույգ»,- ասաց սերժանտը:

Նրա խոսքերով՝ մարտական հերթապահության կարևորագույն բաղադրիչներից է նաև  զինվորական կարգապահությունը, որի խստիվ պահպանմամբ է միայն հնարավոր լիարժեք ու անվտանգ կատարել մարտական ամենադժվարին ու բարդ առաջադրանքները:

Դիտակետում պայմանագրային զինծառայողներից մեկ  ասաց, որ թեև այս պահին իրավիճակը հանգիստ է, սակայն իրենք միշտ զգոն են և հետևում են հակառակորդի շարժերին:

Անփորձանք ծառայություն մաղթելով հայրենիքի պաշտպաններին` իջնում ենք դիրքերից…

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ տարեցտարի պայմանագրային ծառայողների քանակը մեծացվում է և կոնկրետ որոշակի գործառույթներ լիովին իրականացնում են պայմանագրային զինծառայողները: «Սակայն ՀՀ-ն դեռ երկար ժամանակ պետք է մնա խառն համալրման սկզբունքով, այսինքն՝ ժամկետայինը պահպանվելու է, բայց դրան զուգահեռ ավելանալու է պայմանագրային զինծառայողների թիվը»,- նշեց նա՝ հավելելով, որ և մարտունակության ապահովման, և բազում այլ գործառույթներից ելնելով, ամենաճիշտ տարբերակը համարում են խառը համալրման սկզբունքը:

ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը հայտնեց, որ 2015 թվականի համեմատ՝ 2016 թվականի ընթացքում 3-րդ բանակային կորպուսի պահպանության գոտում գնդակոծումների, ինչպես նաև արկակոծումների դեպքերը նվազել են: 

Նրա խոսքերով՝  հայկական կողմը հակառակորդի կրակոցներին պատասխանում է միայն բացառիկ դեպքերում` եթե կրակում են խաղաղ բնակչության, բնակավայրերի վրա և հավելեց, որ դա հակառակորդի կողմից ծանր զենքի կիրառման հետևանքով բնակավայրերի վրա թիրախավորված կրակն է, գյուղատնտեսական աշխատանքներին խոչընդոտելը, ահաբեկելը և նման խնդիրներ:

«Փաստ է, որ համեմատած 2014-2015 թթ-ի` 2016 թվականին մինչ օրս հակառակորդի կողմից կրակոցների բավականին լուրջ նվազում կա: Ապրիլյան պատերազմի օրերին, ի տարբերություն մնացած ժամանակահատվածի, ընդհանրապես շատ նվազ, շատ քիչ կրակոցներ են արձանագրվել»,- նշեց Հայկ Պետրոսյանը: 

Նա վստահեցրեց, որ զորքերի մարտունակության մակարդակը բարձր է, պորֆեսիոնալիզմը թույլ է տալիս հարկ եղած դեպքում ռազմաքաղաքական ղեակավարության թույլտվությամբ անցնեն պատժիչ գործողությունների:

Նշվեց նաև, որ  Տավուշի մարզում շուրջ 20 գյուղ գտնվում է հակառակորդի կրակային գոտում:




Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և առանց մոնտաժի ցուցադրում Հ1-ի եթերում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
Աղբյուր` Panorama.am
16:06
Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ...
Աղբյուր` Panorama.am
15:50
Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
«Սա չակնկալիքի պայքար է, մեր ազգային ինքնապահպանման բնազդն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե...
Աղբյուր` Panorama.am
15:43
Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
«Մասնակցում եմ հանդիպմանը՝ ինձ համար բացահայտելու շարժման բուն նպատակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am
14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am
13:58
Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
«Կարծում եմ, քաղաքական ուժերի համախմբում կլինի շարժման շուրջ, քանի որ աջակցել իշխանությանը, նշանակում է ջուր լցնել այն ջաղացին, որի անունը...
Աղբյուր` Panorama.am
13:24
Լրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժող
Անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից բռնության ու վթարի ենթարկված լրագրողներ Նարե Գևորգյանն ու Մերի Մանուկյանը ճանաչվել են...
Աղբյուր` Panorama.am
13:14
Սուրեն Սուրենյանց. Երկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն
«Երկու հարցի շուրջ կարծեք թե համաձայնություն կա։ Մեկը Նիկոլ Փշինյանի հեռացումն է բոլոր քաղաքական տարբերակներով, մյուս կոնսենսուսն այն է,...
Աղբյուր` Panorama.am
12:52
Վանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կին. Քրեական վարույթ է նախաձեռնվել
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հավաքներին պարբերաբար մասնակցության համար Վանաձոր քաղաքի մի խումբ անապահով անձանց նյութապես շահագրգռելու...
Աղբյուր` Panorama.am
12:42
«Ստացվում է, որ հիմա էլ՝ 615 միլիոն դրամ ծախսելուց հետո էլ, մեկա, էլի Կիրանցը դպրոցի շենք չի ունենալու»
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է. «Եթե որևէ զոմբիի հետ շփման ժամանակ միամիտ օդից վարակ բռնեք ու սկսեք...
Աղբյուր` Panorama.am
12:29
Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին. Իրավապաշտպան
«Ստիպված եմ կրկին հիշեցնել, որ մարդիկ ի վերջո դուրս եկան փողոց ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի, այլ` Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանի մյուս կողմից
Այսօր առավոտից Կիրանցի բնակչները կրկին դուրս են եկել փողոց։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել...
Աղբյուր` Panorama.am
12:03
Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ
«Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո, հողերի մի մասը եղել են ականապատ»,-ի պատասխան վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Գեղամ Նազարյան. Ես տելեպատ չեմ, որ Երևանում նստած Կիրանցի հացատանը հանդիպեմ մարզպետին
«Ես Կիրանցից վերադարձել եմ երեկ առավոտյան, ժամը 8։30-ից 10։00-ի սահմաններում արդեն Երևանում եմ եղել։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}