Սամբոյի ավանդական հուշամրցաշարին մասնակցում են 250 մարզիկներ
«Աշխատանք» մարզապալատում մեկնարկել է ՀՀ վաստակավոր մարզիչ, Հայաստանում սամբո մարզաձևի հիմնադիրներից` Վիկտոր Ալիխանյանի հիշատակին նվիրված ավանդական հուշամրցաշարը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի լրատվության բաժինը, այս տարի մասնակցում են Լոռվա, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի մարզերի, Արցախի և Երևանի շուրջ 250 պատանի մարզիկ-մարզուհիների:
Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն համապատասխան կարգի մեդալներով և դիպլոմներով:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր