Արսեն Վենգեր. «Կուզեի շնորհակալություն հայտնել «Լուդոգորեցին»
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը «Բազելի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի խաղում 4։1 հաշվով տոնած հաղթանակից հետո շնորհակալություն է հայտնել «Լուդոգորեցին»՝ ՊՍԺ-ի դեմ խաղում 2։2 հաշվով ոչ-ոքի արձանագրելու համար։ Այդ արդյունքը «զինագործներին» հնարավորություն տվեց առաջին տեղն զբաղեցնել խմբում։
«Լուդոգորեցն» այսօր լավն էր, և ես շնորհակալություն եմ հայտնում նրան այս արդյունքի համար։ Դա օգնեց մեզ՝ գրավելու առաջին տեղը,- Վենգերի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ինչ վերաբերվում է մեզ, գերազանց կատարեցինք աշխատանքը, շատ վստահ ու համախումբ գործեցինք։ Առաջինը դարձանք, հիմա կտեսնենք, թե վիճակահանությունն ինչ կտա մեզ։ Ամեն դեպքում՝ հնարավորն արեցինք ու մեղավորության զգացում չենք ունենա»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան