Իրանը վտանգ է ներկայացնում Ծոցի և Մերձավոր Արևելքի երկրների համար. Թերեզա Մէյ
Իրանը վտանգ է ներկայացնում Պարսից ծոցի և Մերձավոր Արևելքի երկրների համար: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մէյը՝ ելույթ ունենալով Բահրեյնում Պարսից ծոցի Արաբական երկրների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում, փոխանցում է «РИА Новости» գործակալությունը:
Բրիտանացի պաշտոնյան ընդգծել է, որ ինքը հստակ տեսնում է Իրանից սպասվող վտանգը: Միջուկային համաձայնագիրը, որի շուրջ համաձայնությունը կայացավ նախորդ տարի, ըստ ՄԷյի, արտակարգ կարևոր է տարածաշրջանի անվտանգության առումով, սակայն Բրիտանիան մնում է հավատարիմ Պարսից ծոցի իր դաշնակից գործընկեր երկրների հետ ու համատեղ աշխատում է Իրանի կողմից վտանգը չեզոքացնելու ուղղությամբ:
«Քանի որ մենք մեր անվտանգությանը սպառնացող նոր վտանգներ ենք տեսնում, պետք է շարունակենք դիմակայել պետական կառույցներին, որոնց ազդեցությունը ամրապնդում է տարածաշրջանում անկայունությունը:
Այդ իսկ պատճառով ես ցանկանում եմ վստահեցնել ձեզ, որ հստակ հասկանում եմ վտանգը, որն իրենից ներկայացնում է Իրանը Պարսից ծոցում ու Մերձավոր Արևելքում: Մեծ Բրիտանիան ամբողջությամբ հավատարիմ է Ծոցի երկրների հետ համագործակցության սկզբունքներին ու շարունակում է աշխատել, որպեսզի հակազդի վտանգին», -հայտարարել է Մէյը:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան