«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքն ունի ֆունդամենտալ բացթողումներ. Խոսրով Հարությունյան
ԱԺ այսօրվա նիստում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հայտնեց, որ այս օրենքի նախապատրաստումն ու ԱԺ ներկայացումը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով։
Իր ելույթում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նշեց՝ թեև ներկայացվեց, թե նախագիծը բավականին լուրջ, հեղինակավոր կառույցների կողմից լսումների արդյունքում է ձևավորվել, այդուհանդերձ օրենքն ունի ֆունդամենտալ բացթողումներ կամ հստակեցումներ կատարելու անհրաժեշտություն:
Նրա խոսքերով՝ կասկածից վեր է, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը պետական կառավարման, հանրային կյանքի կազմակերպման համար համակարգաստեղծ նշանակություն ունի, ուստի այստեղ ցանկացած արտահայտություն, ցանկացած սահմանում, տերմին աղերսներ ունեն Սահմանադրության հետ և պետք է ամեն ինչը շատ հստակ ֆիքսել:
«Օրինակ՝ մենք ամրագրում ենք, որ տեղական ինքնակառավարում ասելով՝ հասկանում ենք տեղական նշանակության խնդիրները լուծելու իրավունք և կարողություն: Մինչև հիմա միշտ ամրագրել ենք ՝ իրավասություն և կարողություն: Պատահաբար չի գրվել իրավասություն, քանի որ իրավասությունն իր մեջ ընդգրկում է թե լիազորություն, թե պատասխանատվություն, մինչդեռ իրավունքը երբեմն ասոցացվում է միայն լիազորության հետ»,- ասաց Խոսրով Հարությունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Վանաձորում ճգնաժամային իրավիճակ չկա. Փոխնախարար
- Խոշորացված համայնքներում կանայք ընդհանրապես ներկայացված չեն ավագանիում. Պատգամավոր