Թուրքիան Եվրոպայից թեքվել է դեպի իսլամական աշխարհ. Չաքրյան
«Թուրքիայի ԱԳ նախարարի վերջին այցը Ռուսաստան և դրա արդյունքները ցույց են տալիս, որ Թուրքիան դեռ չի վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց թուրքագետ Հովիկ Չաքրյանը:
Թուրքագետի խոսքով՝ Թուրքիայում այսօր քաոսային իրավիճակ է. «Նրանք չեն բարելավել հարաբերությունները նաև երբևէ իր դաշնակիցների՝ ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ: Իսկ երկրում բարդ իրավիճակ է նաև Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների, ինչպես նաև արտակարգ դրություն հայտարարելու, մարդու իրավունքները ոտնահարելու և այլ պատճառներով»:
Չաքրյանը նշեց, որ Թուրքիան Եվրոպայից թեքվել է դեպի իսլամական աշխարհ. «Բայց ես չէի ասի, թե իսլամական երկրները ոգևորված են Թուրքիայով»:
Նշենք, որ թուրքագետը բոլորովին այլ ուղղությամբ գնահատեց այցը, թեև արևմտյան մամուլը (Der Spiegel.) դրանում տեսնում է Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների քաղցրացումը, ու՝ ոչ միայն Սիրիայի հարցում։
Հարաբերությունները վերականգնելու հետ կապված Թուրքիայի անելիքների մասին Չաքրյանի մեկնաբանությունները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան