Ընտանիքի անդամի սպանության համար մեղադրվողներից ոչ մեկը աշխատանք չի ունեցել
Հայաստանում 2015 թվականին գրանցվել է ընտանիքի անդամի կողմից կատարված սպանության և ծանր մարմնական վնաս պատճառելու 23 դեպք, որից 16-ը՝ սպանություն. այն կազմում է հանրապետությունում ընդհանուր առմամբ գրանցված սպանությունների 17 տոկոսը։ Նման ուսումնասիրություն կատարել է քննչական կոմիտեն:
Ընտանիքի անդամի կողմից կատարված սպանության դեպքերից 6-ը գրանցվել են մարզերում (2-ը՝ Արագածոտնի, 1-ական՝ Կոտայքի, Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերում), իսկ 10-ը՝ Երևան քաղաքում (2-ական՝ Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավթաշեն, Ավան և Նոր Նորք, 1-ական՝ Շենգավիթ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում):
Քրեական գործերից 13-ն ուղարկվել է դատարան, որոնցից 6-ը` մեղադրական եզրակացությամբ, իսկ 7-ը՝ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդություններով: 16 մեղադրյալներից 6-ն ունեցել են միջնակարգ կրթություն, 5-ը՝ ոչ լրիվ միջնակարգ՝ ութամյա, 3-ը՝ միջին մասնագիտական, իսկ 2-ը՝ բարձրագույն:
Ըստ նույն ուսումնասիրության նրանցից ոչ ոք աշխատանք չի ունեցել: Մեղադրյալներից 2-ը՝ կենսաթոշակառու էին (որոնցից մեկը՝ երկրորդ կարգի հաշմանդամ): 16 մեղադրյալներից 12-ն արական, իսկ 4-ը՝ իգական սեռի ներկայացուցիչներ են: 6-ն իրենց խնամքին ունեցել են անչափահաս երեխաներ: Ոչ ոք նախկինում դատվածություն չի ունեցել: Քրեական գործերից 8-ով՝ տուժողները հանդիսացել են մեղադրյալների կանայք, 3-ով՝ մանկահասակ երեխաները (որից 1-ը՝ խորթ երեխան), 1-ականով՝ չափահաս որդին, ամուսինը, մայրը, տատիկը, եղբայրը:
Այս ուսումնասիրության վերաբերյալ այսօր ՔԿ-ում տեղի է ունեցել քննարկում: Նշվում է, որ նման հետազոտություն Հայաստանում տեղի է ունեցել առաջին անգամ:
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս մեր ընտանիքների կայունությանը, խաղաղ ընտանիքների կայունությանը, որտեղ գերիշխում է հարգանքը»,- ասել է ՀՀ ՔԿ Նախագահ Աղվան Հովսեփյանը և ավելացրել. «Մի բան է, որ հանցագործությունը կատարվում է փողոցում, մեկ այլ բան` ընտանիքում: Կարևոր է ընտանիքի անդամների միջև հարգանքի սկզբունքի պահպանումը: Մեր քննիչները, իրականացնելով նախաքննություն, իրենց առջև խնդիր են դնում նախականխելու այդ գործողությունները»,- ասաց նա` հավելելով, որ քննիչները պետք է կարողանան ոչ միայն ի հայտ բերել փաստերը, այլև՝ բացահայտել նախկինում կատարված դեպքերը ևս:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան