Մարտունիում շմոլ գազի թունավորումից երեխաներ են հոսպիտալացվել
Դեկտեմբերի 6-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 13-ամյա Աննա Դ.-ն, 14-ամյա Լիլիթ Դ.-ն, 65-ամյա Ֆենյա Դ.-ն, 9-ամյա Լևոն Դ.-ն, 2-ամյա Դավիթ Դ.-ն, 39-ամյա Արսեն Դ.-ն, 32-ամյա Լիանա Լ.-ն:
Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, պարզվել է,որ նշված անձինք թունավորվել են տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Կատարվում է հետաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան