Ռուսական շուկայում հայտնաբերվել են կեղծ գազավորված շամպայններ
Ամանորյա տոներին ընդառաջ ռուսները կանգնած են կեղծ, գազավորված շամպայն գնելու ռիսկի առաջ. դա կարող է պատահել 30 տոկոս դեպքերում: Այդ մասին հայտարարել է «Ռոսկոչեստվո»-ն (Ռուսաստանի որակի համակարգը):
Ծառայությունը ներկայացրել է կատարած ուսումնասիրության արդյունքները, որոնց համաձայն, սպառողը 30 տոկոս դեպքերում կանգնած է ոչ թե իսկական, այլ քաղցր գազավորված շամպայն գնելու ռիսկի առաջ: «Ռոսկոչեստվո»-ն միաժամանակ նշել է, որ այդ գազավորված ըմպելիքները անվտանգ են:
Այսպես, ըստ ուսումնասիրության, որը ներառել է 56 ապրանքային նշան: Դրանց մեծ մասը պատրաստված են եղել Ռուսաստանում: Ուսումնասիրվել են նաև գինիներ Աբխազիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ուկրաինայից և Ֆրանսիայից: Նշվում է, որ շուկայի հիմնական խնդիրը ըմպելիքի «նատուրալությունն» է:
Շամպայնը կարելի է կեղծել ածխածնի երկօքսիդի օգնությամբ, որի արհեստականորեն օգտագործումը, իհարկե արգելված չէ ռուսաստանյան օրենսդրությամբ, բայց խստորեն հսկվում է արտասահմանում:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան