6 ամսական փոքրիկի մահվան պատճառ դարձած ադրբեջանցի դարպասապահին սպասվում է ազատազրկում
Ադրբեջանական «Ղարաբաղ» թիմի դարպասապահ Էմիլ Բալաևը Սուրահանի շրջանում ավտովթարի պատճառ է դարձել: Նա իր BMW X5 աբտոմեքենայով բախվել է Mersedes-ին, որի մեջ է եղել Բագիրովների ընտանիքը: Արդյունքում` 6 ամսական փոքրիկը մահացել է, իսկ նրա ծնողները ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:
Ինչպես տեղեկացնում է «Eurosport»-ը, 22-ամյա դարպասապահի դեմ քրեական գործ է հարուցվել: Նա ձերբակալվել է և նրան սպառնում է 2-6 տարվա ազատազրկում:
Բալաևն իր մարզական կարիերայի ընթացքում հանդես է եկել «Նևթչիում», «Սումգաիթում», «Արազում» և «Այնտրախտում»: Այսօր նրա «Ղարաբաղը» Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրում կհուրընկալի իտալական «Ֆիորենտինային»: