Beeline-ը բարելավել է Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների պայմանները
Beeline-ը հայտարարում է Drive բջջային ինտերնետի հետվճարային սակագնային փաթեթների (ՍՓ) պայմանների բարելավման մասին: Այժմ, Drive 5, Drive 15 և Drive 40 սակագնային փաթեթներում նույն ամսավճարի դիմաց կտրամադրվի 8, 20 և 50 ԳԲ գերարագ ինտերնետ համապատասխանաբար նախկին 5, 15 և 40 ԳԲ-ի փոխարեն:
ԱրմենՏել» ՓԲԸ-ից (Beeline ապրանքանիշ) նաև հայտնում են, որ գործում են Beeline 4G WiFi երթուղիչ ձեռք բերելու համար հատուկ պայմաններ: Այսուհետ Drive ՍՓ-ներից ցանկացածին 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդը կարող է ձեռք բերել նոր Beeline 4G WiFi LO2Hi երթուղիչն ընդամենը 100 դրամով, իսկ 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում` 5000 դրամով:
«Վերջին ամիսների ընթացքում Beeline-ը բավականին ակտիվորեն ընդլայնում է նոր 4G ցանցի ծածկույթը, ինչը թույլ է տալիս ապահովվել մինչև 70 ՄԲ/վ բջջային ինտերնետի արագություն: Մենք նաև կատարելագործել ենք բաժանորդային սարքավորումների տեսականին, իսկ նոր 4G WiFi երթուղիչները, որը մենք տրամադրում ենք բաժանորդներին հանդիսանում է հիանալի գործիք տանը կամ գրասենյակում անլար ցանցի կազմակերպման համար: Այժմ, Drive բջջային ինտերնետի բաժանորդներն ամսեկան կստանան ավելի մեծ արագությամբ ինտերնետ և կարող են լիովին զգալ մեր ինտերնետի արագությունը՝ համակարգիչներով, հեռախոսներով և պլանշետներով միաժամանակ», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Ընկերությունից նշում են, որ Drive 15 ՍՓ-ում գերարագ Ինտերնետի ծավալը սպառելուց հետո և մինչ օրացուցային ամսվա ավարտը ինտերնետը կտրամադրվի կրկնակի ավել՝ մինչև 1024 կբիթ/վրկ, արագութամբ, նախկին 512 կբիթ/վրկ-ի փոխարեն: Ինչպես նաև ընկերությունը նվազեցվել է արխիվացված Drive 8, 20 և 50 ՍՓ-ների ամսավճարները:
Լրացուցիչ տեղեկատվություն Drive ՍՓ-ների մասին կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան