Զիդան. «Ուզում ենք շարունակել անպարտելի հանդիպումների շարքը»
Մադրիդյան «Ռեալը» դորտմունդյան «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի խաղով, որում արձանագրվել է ոչ-ոքի 2։2 հաշվով, կրկնել է ակումբի՝ 34 խաղից բաղկացած անպարտելի հանդիպումների շարքի ռեկորդը։ Թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը շնորհակալություն է հայտնել իր ֆուտբոլիստներին այդ նվաճման համար։
«Շնորհավորում եմ բոլոր խաղացողներին,- Զիդանի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Նրանց շնորհիվ հաջողվեց հասնել նման արդյունքի։ Շնորհակալ եմ նաև երկրպագուներին, ովքեր ակտիվորեն աջակցում են մեզ։ Մենք ուզում ենք շարունակել այս շարքը։ Շատ բան ենք լավ անում, բայց դեռ ձգտելու բաներ էլ կան։
Միշտ միտված ենք հաղթանակի, սակայն միշտ չէ, որ կարողանում ենք հաղթել։ Մրցակիցները բարդացնում են ձեր կյանքը, և դուք չեք կարողանում հաղթել։ Սա ֆուտբոլ է»։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը