Թոբի Ալդերվեյլերդ. «Ուրախ եմ, որ խաղադաշտ եմ վերադարձել»
«Տոտենհեմի» պաշտպան Թոբի Ալդերվեյլերդը ԲԿՄԱ-ի հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի հանդիպումից հետո, որում գրանցվել է 3։1 հաշիվ, շեշտել է, որ ուրախ է կրկին խաղադաշտ վերադառնալու առթիվ։ Բելգիացին խաղադաշտ է մտել 68-րդ րոպեին և առաջին հանդիպումն անցկացրել վնասվածքից ապաքինվելուց հետո։ Երկրպագուները ֆուտբոլիստին ծափահարություններով են ողջունել։
«Դրանք ոչ հեշտ 2 ամիս էին, սակայն ես ուրախ եմ, որ խաղադաշտ եմ վերադարձել,- Ալդերվեյլերդի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Անհրաժեշտ էր համբերատար լինել ու սպասել»։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը