Ամերիկյան և ֆրանսիական ավիակիրները համատեղ կպայքարեն ԻՊ դեմ
ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խմբերը Մերձավոր Արևելքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ համատեղ գործողություններ են սկսել Միջերկրական ծովի արևելյան մասում, որտեղ ներկայում գտնվում է Ռուսաստանի ռազմածովային նավատորմի «Ծովակալ Կուզնեցով» ծանր ավիակիրը:
«Ինտերֆաքս»-ը գրում է, որ այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը:
Ֆրանսիական ավիակիր խմբի հրամանատար Օլիվիե Լեբան «Շառլ դե Գոլ» նավի վրա ամերիկացի գործընկերոջ հետ կայացած հանդիպման ընթացքում ասել է. «Ահաբեկչության, ԻՊ դեմ պայքարը միջազգային խնդիր Է: Անհրաժեշտ Է, որ բոլոր երկրները համատեղ պայքարեն»:
Մամուլի ծառայության տվյալներով՝ ԱՄՆ-ի «Էյզենհաուեր» ավիակրի նավախումբը, որը դեկտեմբերի 4-ին Սուեզի ջրանցքով մտել Է Միջերկրական ծովի արևելյան շրջան, համատեղ գործողություններ կիրականացնի «Շառլ դե Գոլ» ֆրանսիական ավիակրի նավախմբի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը