Ջոկովիչը բաժանվել է մարզչից
Աշխարհի նախկին թիվ 1 ռակետ Նովակ Ջոկովիչը դադարեցրել է համագործակցությունը Բորիս Բեքքերի հետ։ Սերբն այլևս չի մարզվի նրա ղեկավարությամբ։ Այս մասին թենիսիստը, ինչպես տեղեկացնում է isport.ua-ն, հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
Ջոկովիչը հստակեցրել է, որ դա երկկողմ որոշում է, իսկ բոլոր նպատակները, որոնք նրանք իրենց առջև էին դրել համագործակցությունից առաջ, կատարված են։ Ջոկովիչը նաև շնորհակալություն է հայտնել Բեքքերին նրա աշխատանքի համար՝ շեշտելով, որ այժմ հստակեցնելու է հաջորդ մրցաշրջանի խաղացանկը։
Ավելացնենք, որ Բեքքերի գլխավորությամբ Բեքքերը 6 հաղթանակ է տոնել «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը