Հրանտ Բագրատյանի կարծիքով, եթե բազան չճշտեն մյուս տարի 3,2 աճ չի լինի, անկում կարձանագրվի. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը զրուցել է ԱԺ պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանի հետ։
Հարցին՝ տնտեսական ցուցանիշներն անկում են ապրում, սա ինչո՞վ է պայմանավորված, Բագրատյանը պատասխանել է. «Հիմնականում բազային փոփոխություն է եղել։ Մի քանի բան կա. Նախ՝ վիճակը բարդ էր, կառավարությանը չի հաջողվում տնտեսության տեմպը զարգացնել, երկրորդ՝ պետք է վիճակագրական տվյալների վերաբերյալ լրջություն ցուցաբերել։ Այս կառավարությունը նաև մեր ճնշումների արդյունքում փոխեց վերաբերմունքը որոշ վիճակագրական տվյալների նկատմամբ։
Իրականում հստակ չէ, թե ինչքան է անկումը, այնուամենայնիվ, 7-8 տոկոս անկում չկա։ Խնդիրն այն է, որ պետք է հետ գնալ և բազան՝ վիճակագրական տվյալներն ուղղել։ Բոլորն էլ հասկանում են, որ 310 հազար տոննա խաղաղ չի արտադրվել, 150 հազար տոննա է արտադրվել։ Այն, ինչի մասին ես տարիներ շարունակ ասում էի, հիմա այդ կեղտը ջրի երես է դուրս եկել։ Թե ինչ կանեն հաջորդ տարի՝ չգիտեմ, պետք է հետ գնալ, բազան ճշտել և ԱՎԾ պետին աշխատանքից հանել. Հո մինչև հաջորդ դար չի՞ աշխատելու, ի՞նչ է արել, ընդամենը սիրուն կեղծել է ամեն ինչ։ Մյուս տարի 3,2 աճ չի լինի, անկում կարձանագրվի, եթե բազան չճշտեն։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը