Հայտնի են «Դինամոյի» մրցակիցները` աշխարհի գավաթի խաղարկությունում
Այսօր Բուդապեշտում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի 3-րդ խաղարկությունը: Ստուգատեսին մասնակցում է 14 երկրի 16 թիմ, որոնք վիճակահանությամբ բաժանվել են 4 խմբերի ՝ А, В, С և D, յուրաքանչյուր խմբում 4-ական թիմ: Ստուգատեսին 2-ական թիմ ներկայացնելու իրավունք են ստացել տանտերերը՝ Հունգարիան և ակումբային թիմերի աշխարհի գավաթի խաղկությունների կազմակերպիչ Իրանը:
Մյուս երկրները, որոնց թվում են նաև Հայաստանը, ԱՄՆ և Ուկրաինան, ներկայացված են 1-ական թիմով: Հայաստանը ներկայացնող «Դինամոն» ընդգրկվել է A խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Հունգարիա-1-ը, Ռումինիան ու Ուկրաինան: Հանդիպումները կանցկացվեն ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի՝ UWW-ի կանոններով՝ 59, 66, 71, 75, 80, 85, 98 և 130 կգ քաշայաին կարգերում: 1-3-րդ տեղերը գրաված թիմերը կստանան համապատասխան մեդալներ ու պատվոգրեր:
Հիշեցնենք, որ մեր պատվիրակությունը` մարզիչ Արսեն Մակվեցյանի ղեկավարությամբ, մրցավայր է մեկնել դեկտեմբերի 6-ին: Ակումբային թիմերի գավաթի խաղարկություններին արդեն 3-րդ անգամ մասնակցող «Դինամոյի» կազմում ընդգրկվել են Վազգեն Խաչատրյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Տիգրան Թորոսյանը (71 կգ), Ռուբեն Ղարիբյանը (75 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (80 կգ), Արգիշտի Աբգարյանը (85 կգ), Վաղարշակ Մինասյանը (98 կգ), Էդգար Խաչատրյանն ու Վաչիկ Եղիազարյանը (երկուսն էլ 130 կգ):
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը