Արդեն վճռված է՝ ՀՀԿ հին գվարդիայից ով չի լինելու հաջորդ խորհրդարանում. «Հրապարակ»
ՀՀԿ-ում ցուցակագրումն արդեն սկսվել է, «վերևներում» հին ցուցակը դրած՝ գրում-ջնջում են, թե ովքեր են դուրս թռչելու, ովքեր նորից մանդատ ստանալու շանս ունեն, որոշ պատգամավորներ արդեն ստացել են իրենց «սև թուղթը», բոլորն ահով սպասում են։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Արդեն վճռված է հին գվարդիայի հարցը՝ Ռազմիկ Զոհրաբյան, Վազգեն Կարախանյան, Մկրտիչ Մինասյան, Համլետ Հարությունյան քառյակը չի լինի հաջորդ խորհրդարանում, չեն լինի նաև «Տիգրան Մեծ» հրատարակչության սեփականատեր ապարանցի Վրեժ Մարկոսյանը, գործարար Ալեքսան Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը, ինչպես նաև ջավախահայ Տաճատ Վարդապետյանը։ Ի դեպ, Մարկոսյանն ինքը ցանկություն չունի նորից խորհրդարան գնալու»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը