«Մանչեսթեր Յունայթեդը» մարզվել է «սառցե» դաշտում
Եվրոպա լիգայի խաղարկության խմբային 6-րդ տուրի շրջանակներում այսօր Լուգանսկի «Զարյան» կընդունի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»:
Ինչպես տեղեկացնում է մանկունյանցիների պաշտոնական կայքը, թիմը նախախաղային մարզում է անցկացրել, սակայն գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շատ դժգոհ է խաղադաշտի վիճակից:
Նա նշել է, որ Ուկրաինայում պետք է արգելեն դեկտեմբեր ամսին ֆուտբոլային հանդիպումներ անցկացնելը, քանի որ պայմաններն ուղղակի անտանելի են: Խոտածածկը սառցապատ է և կոպիտ:
Հավանականություն կար, որ խաղը կարող է հետաձգվել, սակայն ՈՒԵՖԱ-ի որոշման համաձայն հանդիպումը տեղի կունենա: Նշվում է, որ խոտածածկի արտաքին հատվածը տաքացվում է և օրվա ընթացքում ջերմաստիճանը կբարձրանա:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը