Սերգեյ Մովսիսյանն ու Զավեն Անդրիասյանը կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին
Դեկտեմբերի 14-18-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում տեղի կունենան Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունները: Մրցաշարերին մասնակցելու են Հայաստանի հավաքականի անդամներ Սերգեյ Մովսիսյանն ու Զավեն Անդրիասյանը: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Ընդհանուր առմամբ` Եվրոպայի առաջնություններին կմասնակցեն շուրջ 600 շախմատիստ, որոնց թվում` 76 գրոսմայստեր, 40 միջազգային և 40 ՖԻԴԵ-ի վարպետներ: Դեկտեմբերի 15-ին և 16-ին տեղի կունենա արագ շախմատի առաջնությունը, իսկ 17-ին և 18-ին ` կայծակնայինը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը