Ռազմիկ Օլթեցյանը` փոքր արծաթե մեդալակիր
Իսրայելի Էյլատ քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Մինչև 23 տարեկանների 77 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող Ռազմիկ Օլթեցյանը բավական հաջող է հանդես եկել:
Հայ ծանրորդը պոկելով 137 կգ և հրելով 177 կգ` երկամարտի 314 կգ արդյունքով գրավել է 4-րդ տեղը։ Հրում վարժությունում մեր ծանրորդը հետ է մնացել միայն ռուս Վիկտոր Գետցից՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ։
Հիշեցնենք, որ նախօրեին Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել մինչև 20 տարեկանների պայքարում հանդես եկող, 77 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը, իսկ կանանց պայքարում փոքր բրոնզե մեդալ էր նվաճել մինչև 20 տարեկանների պայքարին մասնակցող, 58 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը