Ոչ մի նոր բան չասող ասուլիս
«Իշխանությունը քաղաքական կամք է դրսևորել և ընդդիմության բոլոր հարցադրումներին լուծում տվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր, «Հանրապետական» խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը՝ անդրադառնալով ընտրություններից առաջ ներքաղաքական զարգացումներին:
Մինասյանի խոսքով՝ պետք է որպես բացարձակ ճշմարտություն ընդունել այն, որ իշխանությունը պատրաստակամություն ու կամք է ցուցաբերել, որպեսզի ընտրություններն անցնեն «բոլորի կամոք»:
Ինչ վերաբերում է նոր կառավարության ներկայացրած ծրագրին, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Պետք է ամեն ինչ անել, որպեսզի այն իրագործվի, իսկ դրան պիտի նպաստի ոչ միայն իշխանությունը, այլև ամբողջ ժողովուրդը»:
ԱԱԾ պետի նախկին տեղակալ, քաղաքագետ Գուրգեն Եղիազարյանի դիտարկմամբ՝ միտում կա, այս նոր վարչապետի շնորհիվ կարող է թեթևացնալ ժողովրդը հոգսը, սակայն արդեն նրան սկսել են լրջագույնս խանգարել. «Աստված ուժ ու կորով տա, որպեսզի նրան հաջողվի իրականացնել իր ծրագրերը Հայաստանում»:
Եղիազարյանի կարծիքով՝ այս անգամ ընտրությունները հետաքրքիր կարգավիճակով են. «Այս անգամ մենք քաղաքական դաշտում ունենք վերին աստիճանի խոստումնալից վարչապետ, ունենք Գագիկ Ծառուկյանի վերադարձ մեծ քաղաքականություն: Նրա վերադարձի մասին ես դեռ այն տաղտուկ ամիսներին եմ ասել: Նա գալիս է լցնելու այն ժամանակվանից դատարկ թողած հատվածը»:
Այսպիսով՝ կարճ ու պերճ գովազդի նմանվող ասուլիսը ավարտվեց:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքականության մեջ Գագիկ Ծառուկյանի տեղը չլրացվեց. Մ. Մելքումյան
- Գագիկ Ծառուկյանի վերադարձը Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցված չէ. ԲՀԿ նախագահ
- Էդ. Շարմազնովը՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին
- Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն է վերադառնում որպես ընդդիմադիր. Նաիրա Զոհրաբյան