Առողջություն 18:34 09/12/2016 Հայաստան

Ծաղիկ Վարդանյան. Հանրապետության գլխավոր մասնագետի մոտ գնալու փոխարեն պետք է նախ պոլիկլինիկա գնալ

«Ունքը սարքելու փոխարեն աչքը հանեցին». Հայտնի ասացվածքն  այսօր արդիական է շատ քաղաքացիների համար, ովքեր մի օրգանի ցավը չեն կարողանում ամիսներով բուժել:

Ծանոթների, բարեկամների, գովազդների խորհուրդ տված լավ բժիշկներից, գլխավոր մասնագետներից,  բազմապիսի հետազոտություններից ու տեսակ-տեսակ դեղամիջոցներից հոգնած ու դրանց արանքում խճճված քաղաքացիներին Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը խորհուրդ է տալիս հայտնի բժշկական կենտրոններ գնալուց առաջ նախ այցելել առողջության պահպանման առաջնային օղակ՝ պոլիկլինիկա:

«Մարդիկ ասում են, մեջքս ցավում է, մի հատ լավ նյարդաբան կամ ուռոլոգ ասեք: Այդ մոտեցումը ճիշտ չէ»,-Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց նախարարության պաշտոնյան:

Հայաստանում ամբուլատոր ծառայությունների տրամադրումն իրականացվում է  տեղամասային սկզբունքով: Երևանի գրեթե բոլոր պոլիկլինիկանները բժիշկ թերապևտից բացի ունեն նաև նեղ մասնագետներ, ինչը ցավոք, չի կարելի ասել մարզերի առաջնային օղակների մասին:  Մարզերում նեղ մասնագետների որոշ գործառույթներ դրված է ընտանեկան բժիշկների վրա:

Շատ դեպքերում մարդիկ իրենք են ախտորոշում հիվանդությունը, ընտրում են նեղ  մասնագետին  ու բժշկական կենտրոնների արտահիվանդանոցային բաժինները:

«Առաջին բանը որ մենք խորհուրդ ենք տալիս առողջության վերաբերյալ գանգատ ունեցող քաղաքացուն այն է, որ այցելի իր ընտրած բժշկին: Մարդու  գանգատի, ախտորոշման  հիման վրա բժիշկը կկազմի ծրագիր, քայլերի քարտեզագրում կիրականացվի: Ամենագրագետ քայլը սա է, հակառակ դեպքում ստացվում է  արատավոր մի օղակ, երբ մի բժիշկը մյուսի մոտ է ուղարկում, նոր հետազոտության անցակցում պահանջում»,-ասաց Ծաղիկ Վարդանյանը:

Հայաստանցիներից շատերն այս ճանապարհը չեն ընտրում՝ հիմնավորելով պոլիկլինիկաններում աշխատող բժիշկները վստահություն չեն ներշնչում, եղած սարքավորումները հին են, լաբորատորիայում սովետի ժամանակներ են, շենքային պայմանները վատ են…

Վարչության պետն ընդունում  ու հիմնավոր է համարում քաղաքացիների դժգոհությունները:

«Առաջնային օղակում մենք խնդիր ենք դրել, որ ընդհանուր մասնագետն իր մոտ հավաքի պացիենտի հիվանդության վերաբերյալ բոլոր նեղ մասնագետների կարծիքները, կոնսուլտացիաները, համադրի և «հաշվի նստի» դրանց հետ, հետագայում անհրաժեշտության պարագայում  նաև խորհրդակցի նեղ կամ գլխավոր մասնագետի հետ: Երևանում գրեթե բոլոր պոլիկլինիկաներում կան նեղ մասնագետներ, ինչն էլ, ի դեպ խանգարեց ընտանեկան բժշկի ինստիտուտի կայացմանը»,-ասաց վարչության պետը:

Հիվանդը, ով չի գնացել այս ճանապարհով, ըստ Վարդանյանի, ողջ պատասխանատվությունը վերցրել է իր վրա:

Մենք թերևս պատասխանատվության մի մասն էլ դնենք այն բժիշկների վրա, ովքեր սկսում են բուժումը՝ հասկանալով, որ հիվանդը իրենցը չի: Եթե չհասկանալով՝ ավելի վատ:

«Շատ հաճախ ստացվում է մի վիճակ, երբ հիվանդ քաղաքացին ամբողջությամբ խճճվում է, չի հասկանում՝ հիվա՞նդ է, թե՞ ոչ: Ի՞նչ խնդիր կա իր մոտ: Քիթ-կոկորդն ուրիշ բան  է ասել, նյարդաբանը՝ լրիվ այլ բան»,-նկարագրեց Panorama.am-ի զրուցակիցը:

Համակողմանի հետազոտություն անցնելու, դրա հիման վրա արված ճիշտ ախտորոշում,  ճիշտ բուժում, շարունակական հսկողություն ունենալու համար Վարդանյանը խորհուրդ է տալիս գնալ իր կողմից ներկայացված ճանապարհով՝ սկզբից դիմելով առաջնային օղակի ընդհանուր պրոֆիլի բժշկին:

Նախարարության ձեռքի տակ եղած վերջին տվյալներով 200 հազար մարդ գրանցված չէ առողջության պահպանման առաջնային օղակներից որևէ մեկում:

Պոլիկլինիկաներում մարդկանց ընդհանուր բազա է ստեղծվել, գրանցման, մի պոլիկլինիկայից մյուսը տեղափոխվելու  հարցերը հեշտացվել են բյուրոկրատական քաշքշուկներից խուսափելու համար:

«Այո, մենք ունենք քաղաքացիների հետ ակտիվ աշխատելու խնդիր: Հույս ունեմ, որ առաջիկա ամիսներին 200 հազար թիվը կպակասի: Բայց այնուամենայնիվ, մենք հասկանում ենք, որ առաջնային օղակում բարեփոխելու շատ հարցեր կան»,-ասաց նա:

Նախարարության մասնագետը վկայակոչեց միջազգային պրակտիկան, երբ զարգացած պետությունները շեշտը դնում են հիվանդությունների կանխարգելման վրա, որպեսզի բանը չհասնի մեծ ծախսեր պահանջող բուժումներին: Օրինակ, տարածված ոչ վարակիչ հիվանդությունները կարելի է կանխել առողջ ապրելակերպի միջոցով՝ զբաղվել սպորտով, ծխախոտն ու ալկոհոլը չչարաշահել, խոլեստերինը վերահսկել:

«Օրինակ, սրտի ստենտավորումը թանկ է, մենք պետք է հասնենք այն բանին, որ խնդիրը  դրան չհասնի: Ամբողջ աշխարհը կրկնում է, որ 80 տոկոսով կարելի է կնախարգելել ոչ վարակիչ հիվանդությունները: Նույնը կարելի է  ասել վարակիչ հիվանդությունների մասին, օրինակ արտասահմանում վարակիչ հիվանդ ունեցող ընտանիքներին մեկուսացնում են, տնային պայմաններում բուժում, վարակը հիվանդանոցներ չի հասնում: Իսկ մենք հակառակն ենք անում, վարակը մտցնում ենք հիվանդանոց ու սկսում մյուսներին վարակել»,-ասաց նա:

Առաջնային օղակներում փոփոխությունների կայացման որոշումների նախագծեր են մշակվում: Քննարկումներն ընթացքում են: Նախարարության պաշտոնյան հույս ունի, որ շուտով պոլիկլինիկաների արդիականացում կլինի:

«Քանի դեռ մեր երկրում նախընտրում են հիվանդանոցն ու հիվանդանոցային խորհրդատվությունը, հավատացեք, մենք առողջապահական ցուցանիշների լուրջ բարելավում չենք ունենա: Խոսքը վերաբերում է, ոչ թե մարդկանց պոլիկլինիկա գնալ պարտադրելուն, այլ գործիքակազմը փոխելուն, որպեսզի օղակն իսկապես դառնա առաջնային: Այդ դեպքում այս օղակում  շատ բան կսահմանափակվի, հիվանդանոցին չի հասնի»,-ասաց Ծ. Վարդանյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:47
Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան
 ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Այս պահին արդիական մի քանի կարևոր հարցերի պատասխաններ։...
Աղբյուր` Panorama.am
20:23
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ աշակերտի նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություն գործադրելու համար
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է․ «Հարգելի գործընկերներ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող...
Աղբյուր` Panorama.am
20:03
Ախր էլ ոնց ասեմ, որ ձեր հուզականության ու մարդկային որակներին ազդեմ, չգիտեմ․ քաղաքացին՝ ոստիկանին
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ։Քաղաքացիները շարունակում են ոստիկաններից պահանջել, որպեսզի բացեն ճանապարհը։ Ոստիկանները պատ...
Աղբյուր` Panorama.am
19:34
«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից. ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են․ «Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել...
Աղբյուր` Panorama.am
19:17
Ադրբեջանի իշխանույթունը գոյություն չունեցող պատմական փաստեր է հնարում իր արարքները լեգիտիմացնելու համար․ Թաթոյան
«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են․ «Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն 2024թ. ապրիլի 18-ին...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին
Այսօր` մայիսի 2-ին, AntiFake.am-ի խմբագրությունը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
18:52
Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:39
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից:Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում։ «Սիրելի՛ կենտրոնցիներ,...
Աղբյուր` Panorama.am
18:30
«Դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են Հայաստանի ռազմավարական բարձունքներն ու ենթակառուցվածքները․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Քանի սրանք իշխանության...
Աղբյուր` Panorama.am
18:12
Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են նոր արագաչափեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Երևան քաղաքում մայիսի 2-ին երեկոյան ժամերին, 3-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-4-ին՝ ինտենսիվ,...
Աղբյուր` Panorama.am
17:51
Մասիսում արագ քշելու մասին դիտողությունն ավարտվել է մահակներով ծեծով
Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 30-ի ժամը 22.20-ին  զանգած տղամարդը հայտնել էր, որ Մասիս...
Աղբյուր` Panorama.am
17:46
ԱՄՆ Կոնգրեսում առաջարկվել է 200 մլն դոլար տրամադրել արցախցիների օժանդակության համար և օգնել Հայաստանի պաշտպանունակությանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 66 անդամներ նույն պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել...
Աղբյուր` Panorama.am
17:45
Նազենի Հովհաննիսյան. Սիրտս էնքան նեղ է
Դերասան, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Բագրատ Սրբազանի լուսանկարն ու գրել. «Տավուշի գյուղերը...
Աղբյուր` Panorama.am
17:43
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
«Ժողովրդին ներողություն կասեք մեր փոխարեն, որ չկարողացանք գալ այս լարված պահին»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն այս դեպքում ունի կոնկրետ պարտավորություններ. ՄԻՊ-ը՝ կիրանցիների սեփականության իրավունքի մասին
Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՄԻՊ Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեղեկություն ունի Կիրանցում այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:16
Պարզվել են ԶՈւ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները
Զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
17:13
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
«Հասկացել եմ, որ ինչ կատարվում է Տավուշում, այս շենքից է որոշվում և այստեղ չփոխելու դեպքում, տեղի է ունենալու այն, ինչ պլանավորել են, իսկ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
«Այն շարժումը, որը ծավալվում է այսօր Տավուշում այլևս ազգային-ազատագրական պայքար է»,-ասում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,...
Աղբյուր` Panorama.am
17:02
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից նամակը է ուղղվել Հայաստանում ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորության...
Աղբյուր` Panorama.am
16:49
Ղրղզստանում տոնի ժամանակ առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի
Ղրղզստանի հարավում զանգվածային միջոցառման ժամանակ պաղպաղակով բեռնված  առանց վարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ստեփան Դանիելյան. Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ըստ Առնոլդ Թոնբիի, քաղաքակրթությունները, մեր կողմից ավելացնենք ազգերն, անգամ անհատները,...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ինչպես են բերման ենթարկել կիրանցիներին
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը տեսանյութ է հրապարկել, թե ինչպես են առավոտ շուտ բերման ենթարկել  Կիրանց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
16:10
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
«Դատախազության տարեկան զեկույցում իմ հետ կապված զրպարտություն և կեղծիք է տեղ գտել»,-դատական նիստի ավատից հետո այսօր հայտարարեց ՀՀԿ...
Աղբյուր` Panorama.am
16:10
Եթե 33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր, այս պահին Հայաստանի զինանշանն իրենց համազգեստի վրա ոստիկաններն են. Կրպեյան
«Կիրանց տանող ճանապարհին եմ։ Տեսնում եք «Օղակ» երկրոդ գործողության կատարողներին։ Եթե  33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր,...
Աղբյուր` Panorama.am
15:57
Արմեն Աշոտյան. Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի
«Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի»,-դատական նիստի ավարտին լրագրողի հնչեցրած հարցին ի պատասխան հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
15:51
Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր… Չարխչյան
«Հայր Սուրբը գերմարդկային ճիգերով զսպում էր մարմնի ցավը: Դեմքը քրտինքով էր պատվել»
Աղբյուր` Panorama.am
15:17
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում. 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}