ԱԺ ընտրություններից հետո փոփոխություններ կլինեն նաև բուհական համակարգում. «Փաստ»
Խորհրդարանական ընտրություններից հետո լուրջ փոփոխություններ կլինեն բուհական համակարգում: «Փաստ»-ի տեղեկություններով` ապրիլին Ազգային ժողով է ներկայացվելու մի նախագիծ, որով խիստ հեշտացվելու է ընդունելությունը բուհերում: Ընդամենը հարցազրույցով և մասնագիտության մասին մի ռեֆերատով դիմորդը կարող է ընդունվել:
«Սակայն սրան հակառակ, դժվար է լինելու սովորելը: Որոշվել է այնպիսի չափորոշիչներով առաջնորդվել, որոնք վատ սովորողին թույլ չեն տա ավարտել բուհը: Այս ամենը կարվի մի նպատակով. գնալով շեշտակի նվազում է ուսանողների թիվը, որպեսզի այս միտումը կանխվի և թվաքանակ ապահովվի, կհեշտացվի ընդունելության կարգը: Ուսանողական վարձերը շատ հարցեր են լուծում, և դրանց նվազումը կբերի նաև դասախոսական աշխատավարձերի կրճատման»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան