«Աշտարակ կաթի» սնանկացման պատճառը սեփականատերի՝ աղանդավորական շարժմանը անդամակցելն է. «Հրապարակ»
«Հրապարակ»-ին տեղեկություններ էին հասել, թե «Աշտարակ կաթի» ձախորդությունների պատճառն այն է, որ ընկերության սեփականատերն անդամակցել է աղանդավորական շարժման, որտեղ վերջինիս ուղեղը, այսպես ասած, «լվացել են»:
Կազմակերպության առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ավագյանը թերթի հետ զրույցում ասել է, որ մարդու անձնական կյանք մտնելու իրավունք չունի․ «Ամեն մարդ մի բանի է հավատում, մի բան է պաշտում: Էդ մասին չեմ լսել, տեղյակ չեմ, թե ինչի մասին եք խոսում: Եթե անգամ աղանդավոր է, մեղավոր չէ: Մեղավոր է նրանում, որ վատ է կառավարել: Իսկ այն, թե ստիպողաբար կամ աղանդի պահանջով է վաճառելու, նման բան կոնկրետ ես չեմ լսել: Ինքս ոչ մի աղանդի չեմ հարում ու չգիտեմ, թե ինչ կարող է եղած լինել: Ոչ կհաստատեմ, ոչ էլ կհերքեմ լուրը»:
Թերթը նաև հավելել է, որ «Աշտարակ կաթը» գնել ցանկացող «Ադռա Ռեմառա» ընկերությունն ԱՄՆ-ում գործող համաշխարհային կազմակերպություն է, սեփականատերերն են Արա և Արտակ Ասատրյանները:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան