Հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 800 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, արևելյան /Մարտունի/ ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային /2 արկ/ և հաստոցավոր ավտոմատ/4 արկ/ նռնականետեր:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ գործողություններին պատասխանել են խիստ անհրաժեշտության դեպքում և շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ