2016-ի լավագույն ֆիլմերն ու սերիալները՝ ըստ Ամերիկյան կինոինստիտուտի
Ամերիկյան կինոինստիտուտը (AFI) ներկայացրել է այս տարվա լավագույն ֆիլմերն ու սերիալները: kinopoisk.ru կայքը գրում է, որ Ամերիկյան կինոինստիտուտի մրցանակը ստանում են ժյուրիի կողմից ընտրված ֆիլմերը: Այս տարի ժյուրիի նախագահն է եղել պրոդյուսեր Թոմ Պոլլոկը:
Ամերիկյան կինոինստիտուտ անկախ ոչ կոմերցիոն կազմակերպությունը հիմնադրվել է 1967 թվականին, նպատակն է պահպանել ամերիկական կինեմատոգրաֆիայի ժառանգությունը: Ամեն տարի AFI-ն ընտրում է 10 լավագույն ֆիլմ և 10 լավագույն հեռուստասերիալ:
AFI վարկածով 2016-ի լավագույն ֆիլմերն են՝ «Զվերոպոլիս», «Լա-Լա-Լենդ», «Լուսնի լույս», «Ցանկացած գնով», «Մանչեսթերը ծովի մոտ է», «Լռություն», «Ցանկապատեր», «Խղճի նկատառումներով» , «Ժամանում», «Հուդզոնի հրաշքը»:
10 լավագուն սերիալներն են՝ «Ամերիկյան հանցագործությունների պատմություն», «Ամերիկացիները», «Ատլանտա», «Փոխնախագահ», «Գահերի խաղը», «Թագ», «Ավելի լավ է զանգեք Սոլին», «Մի անգամ գիշերը», «Շատ տարօրինակ գործեր», «Սա մենք ենք»: