«Ժառանգություն»-ը վերջնական որոշում դեռ չի կայացրել
Անհրաժեշտ է լայն միավորում, որպեսզի կարողանանք իրավիճակ փոխել: Փոքր միավորումներն իշխանափոխության խնդիրը չեն լուծում,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով այսօր «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ստորագրած 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին համատեղ համագործակցության վերաբերյալ հուշագրի մասին:
Հարցին, թե հնարավո՞ր է «Ժառանգություն»-ը նույնպես միանա այդ հուշագրին, հաշվի առնելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանի հայտարարությունը, որ՝ «դուռը փակ չէ, դեռևս հնարավոր է, որ «Ժառանգությունը» ժամանակի ընթացքում միանա հուշագրին», Ա. Մարտիրոսյանն ասաց. «Մինչև վերջնական որոշում չունենանք՝ որևէ անուն չենք կարող նշել, նաև այն անունները, որոնց հետ համագործակցությունը բացառում ենք:
Մենք ունենք երկու կարևորագույն խնդիր մեզ համար, որոնք նշմարել ենք՝ Հայաստանի ինքնիշխանության վերականգնում, արմատական բարեփոխումներ, որոնք պետք է, բնականաբար, սկսենք իշխանափոխությունից: Եթե այս նպատակի շուրջ կա նույնականություն, ապա այդպիսի քաղաքական ուժերի հետ կփորձենք շարժվել առաջ»:
Ա.Մարտիրոսյանը չկարողացավ նշել, թե երբ կուսակցությունը կներկայացնի իր վերջնական որոշումը:
«Քննարկումների փուլ է»,- հավելեց «Ժառանգության» ներկայացուցիչը:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը՝ նորաստեղծ դաշինքի վարչապետի թեկնածուի մասին
- Մարուքյան. Բժշկի հոգատարությամբ պետք է պայքարենք իշխող ուժից բխող վարակի պես տարածվող կեղծիքի դեմ
- Արամ Սարգսյան. Այսօր հայտարարվող դաշինքը տարբերվում է նախորդներից
- Հայաստանյան երեք կուսակցություններ ստորագրեցին քաղաքական համագործակցության հուշագիր
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը