Լ.Տեր-Պետրոսյանի՝ ՀԱԿ ցուցակը գլխավորելը կարող է անկանխատեսելի դարձնել նախընտրական պայքարը. Ս.Մինասյան
«Ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի քաղաքական ռեինկարնացիա: Դա միգուցե սպասվող, բայց մյուս կողմից հասկանալի է, որ այդ հանգամանքը բխում է իշխանությունների, ԲՀԿ ղեկավարի և իր թիմի շահերից»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով՝ հասկանալի է, որ այդ քաղաքական ուժն իր մեջ ներառում է բավականին լուրջ ֆինանսական, մարդկային ռեսուրսներ, որոնք միշտ չէ, որ տեսանելի են Հայաստանի քաղաքական դաշտում. բացառությամբ իշխող կուսակցությունների, կիսաընդդիմադիր, ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերը միշտ կամ քաղաքական, կամ մարդկային, կամ ֆինանսական ռեսուրսների խնդիր էին ունեցել:
«Գագիկ Ծառուկյանի դեպքում, համենայնդեպս մինչև հայտնի իրադարաձությունները, իր կուսակցությունն ի վիճակի էր դա որոշ չափով սինթեզել: Արդյոք այս ռեինկարնացիայից հետո Գագիկ Ծառուկյանը և իր թիմը ի վիճակի կլինեն հասնեն և վերականգնեն ռեսուրսները, որ ունին, ցույց կտա ժամանակը»,- ասաց քաղաքագետը:
Ս.Մինասյանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն որոշ չափով բխում է իշխանությունների այն մոտեցումներից, որ հնարավորություն կտան ոչ այդքան ռադիկալ սիստեմատիկ ընդդիմադիր դաշտում ավելի կանխատեսելի քաղաքական ուժ տեսնելու առումով:
«Քարոզչության ընթացքում Գագիկ Ծառուկյանը կփորձի հակառակ տպավորություն ստեղծել, որովհետև հականալի է, որ գլխավոր ռեսուրսը նախընտրական քարոզարշավում կլինի ինչքանով հնարավոր է ավելի ընդդիմադիր կեցվածք ունենալը: Կարծում եմ, որ բացի դրանից նաև այն կարևոր դերը, որ կարող է խաղալ Գագիկ Ծառուկյանը նոր քաղաքականության մեջ բխում է ոչ թե այն քարոզչական դեկլատարվի հայտարությունից, կեցվածքից, այլ ունեցած ֆինանսական, քաղաքական, մարդկային ռեսուրներից»,- ասաց նա:
Քաղաքագետը նաև նշեց, որ այն, որ ՀԱԿ նախընտրական ցուցակը գլխավորելու է Լևոն Տեր-Պետրոսյանը, կարող է հանգեցնել հետաքրքիր զարգացումների և ավելի անկանխատեսելի դարձնել նախընտրական պայքարն ապրիլյան ընտրություններից առաջ:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքականության մեջ Գագիկ Ծառուկյանի տեղը չլրացվեց. Մ. Մելքումյան
- Ընտրություններին ՀԱԿ ցուցակը գլխավորելու է Լևոն Տեր-Պետրոսյանը. Զուրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը