Փաշինյանը՝ նորաստեղծ դաշինքի վարչապետի թեկնածուի մասին
«Նախկինում կայացրած որոշումներով կաշկանդված չենք»: Հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ով է գլխավորելու այսօր ձևավորված դաշինքի նախընտրական ցուցակը, ով է լինելու վարչապետի թեկնածուն:
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստորագրեցին թվականի խորհրդարանական ընտրություններին համատեղ համագործակցության վերաբերյալ հուշագիր:
«Բոլոր քննարկումները սկսելու ենք զրոյից: Գործընկերներից ոչ մեկ չի եկել մյուս գործընկերներին լուծումներ պարտադրելու: Վստահ եմ, որ դրանց արդյունքում կգանք ընդհանուր հայտարարի: Նախկին որոշումներն ընդհանուրի համար չեն կարող պարտադրող ուժ ունենալ, սա համագործակցություն է, որի մեկնարկը տրվեց այսօր»,-ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ հուշագրի ստեղծման պատմությունը ցույց է տվել, որ իրենք կարող ենք լուծել բոլոր կնճռոտ հարցերը:
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուն լինելու է Նիկոլ Փաշինյանը: Կուսակցությունը Նիկոլ Փաշինյանին լիազորել էր սկսել ստվերային կառավարության ձևավորումը:
Հարակից հրապարակումներ`
- Մարուքյան. Բժշկի հոգատարությամբ պետք է պայքարենք իշխող ուժից բխող վարակի պես տարածվող կեղծիքի դեմ
- Արամ Սարգսյան. Այսօր հայտարարվող դաշինքը տարբերվում է նախորդներից
- Հայաստանյան երեք կուսակցություններ ստորագրեցին քաղաքական համագործակցության հուշագիր