«Հաց բերող» Արթուր Սարգսյանը բժիշկների հսկողության տակ է. ՔԿՀ վարչություն
«Սասնա ծռեր» խմբի գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանը որովայնի շրջանում ցավեր է ունեցել և նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության լրատվական ծառայության պատասխանատու Գոռ Ղլեչյանը:
«Նա երեկ գանգատներ է ունեցել որովայնի հատվածում, նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, բժիշկը զննել է, նշանակել համապատասխան բուժում: Այժմ նա բժիշկների հսկողության տակ է», -ասաց Ղլեչյանը:
Նշենք, որ Արթուր Սարգսյանը ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերին» հաց էր հասցրել՝ ճեղքել-անցնելով ոստիկանական պատնեշը: Նրա ընկերներն ու հարազատները բազմիցս բողոքի ակցիաներ էին անցկացրել՝ պահանջելով ազատ արձակել նրան, մանավանդ որ Սարգսյանը առողջական խնդիրներ ունի, մի քանի հիվանդություն:
Հարակից հրապարակումներ`
- «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավարը անդրադարձավ «հաց բերող» Արթուր Սարգսյանի առաջադրմանը
- ՀՔԾ-ն «հաց բերող» Արթուր Սարգսյանի օժանդակության մասին
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանի գործը քաղաքական տիրույթում է. Փաստաբան
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանի բողոքի քննությունը դարձյալ հետաձգվել է
- Վերնիսաժում արագորեն վաճառվեցին «հաց բերող» Արթուր Սարգսյանի ձեռքի գործերը